Հունվարի 29 2019

Լյուբլինի Հովհաննես Պողոս II կաթոլիկ համալսարանի (Լեհաստան) պրոֆեսորը եռամսյա վերապատրաստում է անցնելու Եվրասիա միջազգային համալսարանում

Եվրասիա միջազգային համալսարանում եռամսյա վերապատրաստում անցնելու նպատակով Հայաստան է ժամանել Լյուբլինի Հովհաննես Պողոս II կաթոլիկ համալսարանի (Լեհաստան) պրոֆեսոր Վոյչեխ Լիսը։ Վերջինս Լեհաստանի ակադեմիական փոխանակման ազգային գործակալության «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում 2015-2018թթ․համագործակցության մասին» գործնական ծրագրի շրջանակներում  անցնելու է հետազոտական պրակտիկա՝ «ՀՀ-ում զանգվածային լրատվամիջոցների խոսքի ազատությունն ու գործունեությունը» թեմայով։

Ս․թ․հունվարի 29-ին Վոյչեխ Լիսին Եվրասիա միջազգային համալսարանում առաջինը դիմավորեց բուհի ռեկտոր, աշխ․գիտ․դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը։ Նա մաղթեց լեհ հետազոտողին արդյունավետ աշխատանք և հույս հայտնեց, որ սույն հետազոտությունը կնպաստի Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության լավագույն մոդելը տարածելուն։