Դեկտեմբերի 20 2017

Ի գիտություն Էրազմուս+ ծրագրի շրջանակներում միջազգային փոխանակման ծրագրերին մասնակցել ցանկացող ուսանողներին, դասախոսներին և աշխատակիցներին:

Սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ և աշխատակիցներ, սիրով տեղեկացնում ենք, որ այժմ պաշտոնապես հայտարարված է   Չեխիայի Մասարիկ համալսարանի   հետ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրականացվող փոխանակման ծրագրի նոմինացիայի և դիմում-հայտերի ներկայացման շրջանը (2 տեղ՝  բակալավրի և մագիստրատուրայի ուսանողների, 1 տեղ՝ դասախոսի (աշխատակցի) դասավանդման կամ դասընթասների մասնակցության համար)։

  • Նոմինացման համար անհրաժեշտ է գրանցվել մինչև ս.թ. դեկտեմբերի 20-ը հետևյալ հղումներով՝  ուսանողների համար՝ https://goo.gl/forms/Pwoqn0EgMQPqPteg1, դասախոսների համար https://goo.gl/forms/H7u7PxRmqW40onnB2
  • Գրանցված ուսանողների անգլերեն լեզվի իմացության քննությունը կազմակերպվելու է ս.թ. դեկտեմբերի 25-ին:
  • Ուսանողները նոմինացվում եմ ԵՄՀ հանձնախումբի կողմից մինչև ս․թ․ դեկտեմբերի 30-ը:
  • Նոմինացված ուսանողները և դասախոսը (աշխատակիցը) անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստում և ներկայացնում են ընդունող համալսարանին մինչև 2018թ. հունվարի 31-ը:

 

Հարցերի դեպքում դիմել ԵՄՀ միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոն (420 սենյակ), կամ գրել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ research.center@eiu.am: