ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ընդհանուր նկարագիր

Իրավագիտության ամբիոնը ստեղծվել է 1996թ-ին: Իրավագիտության ամբիոնի գործունեութ­յունը նպատակաուղղված է իրավագիտության և իրավական մշակույթի զարգացմանը և տարածմանը և իրավաբանական բարձրագույն, հետբուհական ու լրացուցիչ կրթության, հիմնարար գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը:

Իրավագիտության ամբիոնի  նպատակներն են.

  • Իրականացնել իրավաբանական բարձրագույն մասնագիտական և հետբուհական կրթություն` նպատակաուղղված աշխատաշուկայի պահանջներին և կարիքներին:
  • Ուսանողների համար ապահովել ուսումնական և գիտահետազոտական պատշաճ մակարդակ և մասնագիտական գիտելիքներ:
  • Ուսանողների և իրավապահ մարմինների միջև ստեղծել համագործակցության այնպիսի պայմաններ, որոնց միջոցով ուսանողը գործնականում կտիրապետի իրավապահպան մարմինների գործունեության առանձնահատկություններին:
  • Ուսանողների մոտ զարգացնել սովորելու հմտություններ, ինչպես նաև պատրաստակամություն ընդունելու նորը և անընդհատ կատարելագործվելու, նպաստելով գլոբալացվող և անընդհատ փոփոխվող միջավայրում վերջիններիս մրցունակության ապահովմանը:
  • Իրականացնել ՀՀ իրավական մշակույթի առաջընթացին և միջազգայնացմանը միտված հիմնարար և կիրառական հետազոտություններ:
  • Գործունեության արդյունքներին հաղորդակից դարձնել հասարակական լայն շրջանակների` տարածելով ձեռք բերված դրական փորձն ու գիտելիքը:

Իրավաբագիտության ամբիոնում կրթությունը իրականացվում է երեք աստիճաններում՝

    

Իրավաբանական կլինիկա

Ամբիոնին կից գործում է իրավաբանական կլինիկա, որտեղ ուսանողները հնարավորություն ունեն կիրառելու գիտելիքները` ապահովելով իրական իրավաբանական խորհրդատվություն, ուսումնասիրելով իրական դեպքեր: ԵՄՀ իրավաբանական կլինիկան տրամադրում է անվճար  իրավաբանական խորհրդատվություն` ԵՄՀ-ի իրավագիտության ամբիոնի դասախոսների և բարձր  կուրսի ուսանողների միջոցով:

Կլինիկան նպաստում է իրավական գիտելիքների տարածմանը, կազմակերպում է քննարկումներ, հանդիպումներ, շնորհանդեսներ և այլ միջոցառումներ համալսարանում, դպրոցներում, բնակչության շրջանում:

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ