Դեկտեմբերի 19 2018

Իրավաբանական կլինիկայի մասնակիցները ներկա գտնվեցին դատական նիստերին

 

 

Ս.թ. դեկտեմբերի 14-ին Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնին կից գործող իրավաբանական կլինիկայի  մասնակիցներն այցելեցին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց ներկա գտնվելու քրեական գործեր քննող չորս տարբեր դատական նիստերին՝ կապված  թմրանյութերի չարաշահման և խուլիգանության հետ: Դատական նիստի ընթացքում մասնակիցներն իրենց մոտ առաջացած հարցերի վերաբերյալ կատարեցին նշումներ, որոնք էլ նիստի ավարտից հետո քննարկեցին կլինիկայի ղեկավարի հետ:

Այցի հիմնական նպատակն էր ուսանողների շրջանում ավելի պատկերավոր դարձնել քրեական դատավարության նյութական և դատավարական  ընթացակարգը:

Նմանատիպ այցերը կունենան շարունակական բնույթ: