Դեկտեմբերի 20 2018

Ինչպե՞ս է ճիշտ կնքել Առուվաճառքի պայմանագիր. ներկայացնում է Էրզամուս+ միջազգային փոխանակման ծրագրին մասնակցած ԵՄՀ ուսանողը

Ս.թ. դեկտեմբերի 18-ին ԵՄՀ միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց սեմինար՝ «Առուվաճառքի  պայմանագրի իրավահամեմատական վերլուծություն» թեմայով, որը ներկայացրեց «Իրավագիտություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողուհի Աստղիկ Ասատրյանը: Վերջինս Էրզամուս+ միջազգային փոխանակման ծրագրի շրջանակներում ուսումնառությունը  ստացել էր Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանում:

Աստղիկը ներկայացրեց հյուրընկալող բուհում «Պայմանագրային իրավունք» առարկայի շրջանակներում կատարած իր ուսումնասիրությունը: Հանդիպման սկզբում զեկուցողը սահմանեց Առուվաճառքի  պայմանագիրը՝ ըստ Իսպանիայի օրենսդրության, այնուհետև մանրամասն անդրադարձավ պայմանագրի տարրերին: Իր զեկույցում նա անցկացրեց իրավահամեմատական վերլուծություն Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված Առուվաճառքի  պայմանագրերի միջև՝ ընդգծելով վերջինիս առավելություններն ու թերությունները և դրա հիման վրա ներկայացրեց առաջարկություններ:

Որպես հանդիպան ամփոփում՝ մասնակիցները Աստղիկին ուղղեցին տարաբնույթ հարցեր, ինչը քննարկման հիմք հանդիսացավ: