Սեպտեմբերի 26 2018

Ինչպե՞ս դիմել գործատուին. ինքնակենսագրականը՝ որպես «գովազդային գործիք»

Ս.թ. սեպտեմբերի 25-ին «Youth Opportunities» հասարակական կազմակերպության (ՀԿ) նախաձեռնությամբ և Եվրասիա միջազգային համալսարանի կառավարման ամբիոնի աջակցությամբ կազմակերպվեց վարպետության դաս, որը վարեցին նույն ՀԿ-ի համահիմնադիր, գործադիր տնօրեն Տիգրան Ավագյանը
և գլխավոր քարտուղար Թամարա Կարապետյանը: Դասընթացի հիմնական նպատակն էր ուղղորդել երիտասարդներին՝ լինելու մրցունակ և միջազգային ծրագրերին ու ներկայիս աշխատաշուկայի մարտահրավերներին համապատասխան: Հանդիպման սկզբում Տիգրանը, ով մասնակցել էր մի շարք միջազգային ծրագրերի,  երիտասարդների հետ կիսվեց իր փորձով՝ հանգամանալից ներկայացնելով միջազգային ծրագրերին մասնակցելու համար ներկայացվող պահանջները: Տիգրանը խոսեց նաև այդ ծրագրերի վերաբերյալ հանրությանը իրազեկող և միջնորդ կազմակերպություններից:

Հանդիպման երկրորդ հատվածում, որպես գործատուին ներկայանալու առաջին քայլ, Թամարան լսարանի ուշադրությունը հրավիրեց ճիշտ ինքնակենսագրական և ուղեկցող (մոտիվացիոն) նամակ գրելու կանոնների վրա և օրինակի հիման վրա ծանոթացրեց հնարավոր վրիպումների հետ: Այնուհետև ակտիվ հարց ու պատասխանի միջոցով ընդգծեց այն հմտությունները և վարքագծի կանոնները, որոնք անհրաժեշտ են ներկայիս աշխատաշուկայում:

Տեղեկատվությամբ հանգեցած հանդիպումն ընթացավ ակտիվ մթնոլորտում:

Հավելենք, որ հանդիպմանը ներկա էին ԵՄՀ և այլ բուհերի ուսանողներ, դասախոսներ, թեմայով հետաքրքրված անձիք: