Հոկտեմբերի 06 2017

ԷՐԱԶՄՈՒՍ+  ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ  ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԼՈՐ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ

2017թ. հոկտեմբերի 6-ին Եվրասիա միջազգային համալսարանի միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնը  կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում 2016-2017 ուստարում Էրազմուս+  միջազգային  փոխանակման ծրագրին մասնակցած ուսանողների մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում ուսանողները ներկայացրին հյուրընկալած բուհերը, նրանց առանձնահատկությունները, կառուցվածքը,  կրթական ծրագրերը, մինջմշակութային ծրագրերը, դասավանդման, ուսումնառության և գնահատման մեթոդները, ինչպես նաև քննությունների կազմակերպման և իրականացման ընթացակարգը:

Հատուկ քննարկման առարկա դարձավ մուդլ վիրտուալ լսարանի կիրառման առանձնահատկությունները տարբեր համալսարաններում:

Ուսանողները կիսվեցին իրենց  փորձառությամբ, մեծ ոգևորությամբ ներկայացրին իրենց նվաճումները, խոսեցին այն խոչընդոտների մասին որոնց հանդիպել էին ուսամնառության ընթացքում:

Քննարկման մասնակիցներին ուղղվեցին մի շարք հարցեր, որոնց նպատակն էր՝ անցկացնել համեմատական զուգահեռներ հյուրընկալող բուհերի և ԵՄՀ-ի միջև՝ ուսումնական գործընթացների տարբերությունները պարզաբանելու համար:

Ուսանողներից ոմանք հանդես եկան կոնկրետ առաջարկներով, որոնք ուղղված էին ԵՄՀ-ում գործընթացների բարելավմանը:

Կլոր-սեղան քննարկմանը ներկա էին միջազգային փոխանակման ծրագրերով հետաքրքրված ուսանողներ, որոնք հնարավորություն ունեցան պարզաբանելու իրենց հուզող որոշակի հարցեր: