Հոկտեմբերի 29 2018

Էրազմուս+ փոխանակման ծրագիր Վալենսիայի համալսարանում

Սիրելի՛ ԵՄՀ ուսանողներ, սիրով տեղեկացնում ենք, որ այժմ պաշտոնապես հայտարարված է     Վալենսիայի Համալսարանի    հետ   Էրազմուս + ծրագրի շրջանակներում   իրականացվող փոխանակման ծրագրի առաջադրման և դիմում-հայտերի ներկայացման շրջանը:

Առկա  է  3 տեղ՝ բակալավրի բարձր առաջադիմություն ունեցող  ուսանողների համար, ովքեր 2018-2019թթ. գարնանային կիսամյակի ուսումնառությունը կիրականացնեն Վալենսիայի համալսարանում:

 

  • Առաջադրման համար պահանջվում է անգլերենի իրացության B2, իսպաներենի՝ B1 մակարդակ:
  • Ուսանողներին առաջադրում է ԵՄՀ հանձնախումբը մինչև ս․թ․ նոյեմբերի 30-ը:
  • Առաջադրված ուսանողները էլեկտրոնային փոստի հասցեին ստանում է դիմելու ընթացակարգը և անհրաժեշտ փաստաթղթերը:
  • Առաջադրված մասնակիցը դիմում է մինչև դեկտեմբերի 15-ը։

Ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս․թ․ նոյեմբերի 15-ը  հետևյալ  հասցեով՝

https://goo.gl/forms/wVMCUKXvfIjvHO8I2

Մանրամասների համար դիմել ԵՄՀ միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոն՝ 420 սենյակ կամ գրել research.center@eiu.am էլեկտրոնային հասցեին: