Նոյեմբերի 06 2017

Էրազմուս + փոխանակման ծրագիր Լիտվայի Միկոլաս Ռոմերիս համալսարանում

Սիրելի՛ դասախոսներներ և աշխատակիցներ, սիրով տեղեկացնում ենք, որ այժմ պաշտոնապես հայտարարված է Լիտվայի Միկոլաս Ռոմերիս համալսարանի հետ իրականացվող փոխանակման ծրագրի նոմինացիայի և դիմումների հայտերի ներկայացման շրջանը (1 տեղ՝ 5 օր դասավանդման կամ դասընթասների մասնակցության համար)։
— Նոմինացնում է ԵՄՀ հանձնախումբը մինչև ս․թ․ նոյեմբերի 20-ը,
— Նոմինացված աշխատակիցը էլեկտրոնային փոստի հասցեին ստանում է դիմելու ընթացակարգը և անհրաժեշտ փաստաթղթերը,
— Նոմինացված մասնակիցը դիմում է մինչև նոյեմբերի 30-ը։
Մանրամասների համար դիմել ԵՄՀ միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոն կամ գրել հետևյալ էլ․ հասցեին՝ nune.jomardyan@eiu.am: