Դեկտեմբերի 07 2018

Երևանի պետական հումանիտար քոլեջի սաները հյուրընկալեցին Եվրասիա միջազգային համալսարանում

 

Ս.թ. դեկտեմբերի 6-ին «ՀՀ քոլեջների աջակցման ծրագրի» շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարնում կազմակերպվեց հերթական հանդիպումը: Համալսարանը հյուրընկալեց Երևանի պետական հումանիտար քոլեջի սաներին: Հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ, որի ժամանակ ԵՄՀ Միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնի պատասխանատու Նունե Ջոմարդյանը քոլեջի սաներին հանգամանալից ներկայացրեց բուհի գործընթացները, ծանոթացրեց միջազգային փոխանակման ծրագրերին և համագործակցություններին: Հարցադրումներով հագեցած ինտերակտիվ հանդիպումը բավականին ակտիվ ընթացք ունեցավ, ինչը փաստեց քոլեջի սաների հետաքրքրությունը մատուցվող նյութի նկատմամբ:

Հանդիպման ավարտին համալսարանում իրականացվեց շրջայց:

Հիշեցնենք, որ «ՀՀ քոլեջների աջակցման ծրագիրը» Եվրասիա միջազգային համալսարանի կողմից կազմակերպվող ամենամյա ծրագրերից մեկն է, որի հիմնական նպատակն է՝ բարձրացնել բուհի հասարակական պատասխանատվությունը, նպաստել քոլեջ-բուհ համագործակցության ակտիվացմանը և խորացնել սովորողների մասնագիտական կարողությունները: Ծրագրի շրջանակներում ԵՄՀ-ն քոլեջների ուսանողների համար անցկացվում է սեմինար-պարապմունքներ, որոնք վարում են համալսարանի` եվրոպական բուհերում վերապատրաստված մասնագիտական ամբիոնների դասախոսները:

Եվրասիա միջազգային համալսարանը շնորհակալություն է հայտնում Երևանի պետական հումանիտար քոլեջի ղեկավարությանը ակտիվ համագործակցության համար: