Հունվարի 09 2019

Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության մրցույթ

ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2019» ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով` գրանցվելով Գիտության կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգում՝ https://grants.scs.am, մինչև 2019 թվականի հունվարի 31-ը ներառյալ, մինչև Երևանի ժամանակով ժամը 18:00:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 — 17:00 (հեռախոսներ՝ 21-01-40 (*108), 21-01-40 (*113), 21-01-40 (*116)): Մրցույթի հրավերի փաթեթը

Սկզբնաղբյուր՝ http://www.scs.am/am/2e5c24c4d4a1831750356035