Նոյեմբերի 21 2018

Երբ տոնը կրկնակի է

 

Ս.թ. նոյեմբերի 20-ին ԵՄՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց միջոցառում, որը նվիրված էր Եվրասիա միջազգային համալսարանի 22-րդ ամյակին և Ուսանողության միջազգային օրվան:

Ուսանողական խանդավառությամբ լի հավաքույթը ուղեկցվեց ուսանողների կողմից կազմակերպված ժամանցային և մրցակցային տարատեսակ խաղերով, ազգային պարերով ու երաժշտությամբ, համեղ հյուրասիրությամբ: 

Հագեցած օրվա արդյունավետությունը փաստեց ուսանողների բարձր տրամադրությունը: