Նոյեմբերի 14 2018

Երբ զարգացնում ենք ևս մեկ հմտություն

Ս.թ. նոյեմբերի 13-ին ԵՄՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ԵՄՀ շրջանավարտների ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպվեց

հանդիպում «IDRAM CASHBACK» ընկերության Վաճառքի ավագ մասնագետ Արթուր  Իգիթյանի և Մարքեթինգի բաժնի կոորդինատոր Սիրանուշ Զալինյանի հետ: Հանդիպման շրջանակներում մասնակիցները ծանոթացան նորարարական բազմաֆունկցիոնալ սոցիալական հարթակին, վերջինիս միջոցով իրականացվող ակտիվ և պասիվ եկամուտի ձեռքբերմանը, նորարարական տեխնոլոգիաների ոլորտում իրականացվեց փորձի փոխանակում:

Հանդիպումը բավականին ակտիվ ընթացք ունեցավ, ինչը փաստեց ուսանողների կողմից զեկուցողներին ուղղված հարցադրումները: