Դեկտեմբերի 14 2017

Երբ աշխատանքը գնահատվում է…

Եվրասիա միջազգային համալսարանի ղեկավարությունը, ի դեմս ռեկտոր Սուրեն Օհանյանի, իր քսանամյա պատմության ողջ ընթացքում մշտապես քաջալերել և խրախուսել է աշխատակիցների հաջողություններն ու ձեռքբերումները: Հերթական գնահատանքի օրը ս.թ. դեկտեմբերի 12-ն էր «Տարվա լավագույն…» միջոցառման շրջանակներում: Մրցանակաբաշխությանը իր ողջույնի խոսքով ելույթ ունեցավ ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը, ով նշեց, որ  լավագույները ընտրվել են 2016-2017 ուսումնական տարում իրականացված գնահատման ցուցանիշների հիման վրա. պրոֆեսորադասախոսական կազմի ուսումնամեթոդական  և հասարակական աշխատանքներ, գիտահետազոտական գործունեության ինքնագնահատում, ամբիոնի վարիչի գնահատում, նաև` ուսանողների կողմից դասախոսների գնահատում: Իսկ այդ գործընթացը կազմակերպվել էր ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի՝ Միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնի, Մարդկային ռեսուրսների կառավարման բաժինի, Ուսումնական մասի հետ համատեղ:

Միջոցառման նպատակն էր ամփոփել 2016-2017 ուստարվա կատարված աշխատանքները: Լավագույններն արժանացան  վկայականների և դրամական պարգևների:

Գնահատման արդյունքներով «Տարվա լավագույն…» մրցանակաբաշխության արդյունքները հետևյալն են.

«Լավագույն դասախոս» անվանակարգ

  Կառավարման ամբիոն

Առաջին մրցանակ՝ Աշոտ Մարդոյան /կառավարման ամբիոնի վարիչ, տնտգիտ.թեկնածու , դոցենտ/

Երկրորդ մրցանակ՝ Լիլյա Ավետիսյան /կառավարման ամբիոնի դոցենտ, տնտգիտ.թեկնածու , դոցենտ/

Երրորդ մրցանակ՝ Նաիրա Գրիգորյան /Կառավարման ամբիոնի ասիստենտ- տնտգիտ.թեկնածու/

Իրավագիտության ամբիոն

Առաջին մրցանակ — Նունե Ջոմարդյան /իրավագիտության ամբիոնի վարիչի տեղակալ, միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնի պատասխանատու/

Երկրորդ մրցանակ – Մերրի Շահբազյան/կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնի պատասխանատու, նախապատրաստական բաժնի ղեկավար/

Երրորդ մրցանակ –Մարտին Մանուկյան /իրավագիտության ամբիոնի դասախոս/

Օտար լեզուների և գրականության ամբիոն

Առաջին մրցանակ– Իրինա Մխիթարյան /օտար լեզուների և գրականության ամբիոնի ասիստենտ, բան.գիտ.թեկնածու/

Երկրորդ մրցանակ — ՍոնաՀակոբյան/օտարլեզուների և գրականության ամբիոնի վարիչ, բան.գիտ.թեկնածու/

Երրորդ մրցանակ – Աննա Առաքելյան /օտար լեզուների և գրականության ամբիոնի ասիստենտ, հոգեբ.գիտ.թեկնածու/

2016-2017ուստարվա ընթացքում իրականացվեց նաև ԵՄՀ վարչական  և ուսումնաօժանդակ կազմի ինքնագնահատում, անմիջական ղեկավարի  և  գործընկերոջ գնահատում: Գնահատման արդյունքներով առավելագույն միավորներ հավաքեցին  և տարվա լավագույնը մրցանակաբաշխության <<Լավագույն վարչական աշխատող>>անվանակարգում հաղթող են ճանաչվեցին հետևյալ աշխատողները `

Առաջին մրցանակ — Մարիամ Ջիլավյան / Որակի ապահովման կենտրոնի մասնագետ/

Երկրորդ մրցանակ  -Նաիրա Փաշիկյան/ Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար/

Երրորդ մրցանակ — Նունե Ջոմարդյան / իրավագիտության ամբիոնի վարիչի տեղակալ, միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնի պատասխանատու/

Գնահատման արդյունքներով համալսարանի «Լավագույն հետազոտող» անվանակարգում հաղթող ճանաչվեց ԱշոտՄարդոյանը:

Հաշվի առնելով 2016-2017 ուստարվա ընթացքում ցուցաբերած ակտիվ մասնակցությունը գիտաժողովներին , սեմինարներին, համալսարանի հասարակական աշխատանքներին, միջազգային փոխանակման ծրագրերին, ինչպես նաև բարձր առաջադիմությունը՝ վկայականներ շնորհվեցին նաև ԵՄՀ ուսանողների՝

Բակալավրիատից՝ «Իրավագիտություն» մասնագիտության գծով՝ Կարեն Պոտոսյան՝ 4-րդ կուրս

«Կառավարում» մասնագիտության գծով՝ Նունե Թորոսյան՝ 3-րդ կուրս

«Օտար լեզու և գրականություն» մասնագիտության գծով՝ Գայանե Ոսկանյան՝

4-րդ կուրս

Մագիստրատուրայից՝  Իրավագիտություն մասնագիտության գծով՝ Մարիամ Օհանյան՝ 2-րդ կուրս

Կառավարում մասնագիտության գծով՝ Արմինե Մանասյան՝ 2-րդ կուրս

Վկայական շնորհվեց նաև «Լավագույն  միջազգային  ուսանող» անվանակարգում  Հովհաննես  Գալստյանին:

Մասնագիտական ոլորտում գերազանց արդյունքներ ցուցաբերած, ազգային և միջազգային ասպարեզներում նորարարություններով հանդես եկած, ԵՄՀ շրջանավարտների ասոցիացիայի գործընթացներում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու կապակցությամբ «Լավագույն շրջանավարտ» անվանակարգը շնորհվեց Նինա Այդինյանին:

Վկայականներ շնորհվեցին նաև Եվրասիա միջազգային համալսարանի հենակետային վարժարանին.

 «Լավագույն  ուսուցիչ »- մաթեմատիկայի ուսուցչուհի  Լիլիթ Բադեյան

«Լավագույն  աշակերտ»- 11-րդ դասարանի աշակերտուհի Շողեր Գալստյան

Թե՛ ուսանողները, և թե՛ աշակերտները տարվա ընթացքում ակտիվ էին նաև ֆիզկուլտուրայի պարապմունքներին: Սեղանի թենիսի անհատական առաջնությունում համալսարանից առաջին տեղը զբաղեցրել էր Արմինե Ղազարյանը/ կառավարում 3-րդ կուրս/, իսկ աշակերտներից առաջին տեղ զբաղեցրել էր Դերենիկ Աղազարյանը / 11-րդ դասարան/, երկրորդ տեղը՝ Ռոդին Քեշիշյանը /12-րդ դասարան/, իսկ երրորդ տեղում Դավիթ  Արոյանն էր / 10-րդ  դասարան/:

Հիշեցնենք, որ միջոցառմանը ներկա էին ԵՄՀ պրոֆեսորադասախոսական կազմը, ուսուցիչներ, ուսանողները, աշակերտներ, նաև միջազգային ուսանողներ: