Հունիսի 06 2017

ԵՄՀ Օտար լեզուների և գրականության ամբիոնում անցկացվեց RELANG սեմինար-վերապատրաստման արդյունքների քննարկում

Ս.թ. հունսի 6-ին Եվրասիա միջազգային համալասարանի «Օտար լեզուների և գրականության» ամբիոնը  կազմակերպել էր հանդիպում-քննարկում Օտար լեզուների ծրագրերի համապատասխանեցումը լեզուների իմացության համաեվրոպական համակարգի մակարդակներին (RELANG workshop) թեմայով՝ ս.թ.մարտի 29-30-ը Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Եվրոպայի Խորհրդի ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի կազմակերպած համատեղ միջազգային սեմինար-վերապատրաստման համատեքստում: Ներկայացվեցին վերապատրաստման արդյունքները և վերջինիս ընձեռած հնարավորությունները՝ շարունակական կրթության համատեքստում: Ամբիոնի հատուկ հյուրն էր վերապատրաստման կազմակերպիչ, ԵՊԼՀ գիտության և միջազգային կապերի գծով պրոռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լ. Ֆլջյանը, որը հանդես եկավ «Armenia and ECML» համագործակցություն թեմայով: