Հոկտեմբերի 16 2017

ԵՄՀ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԸ

2017 թվականի  հոկտեմբերի 13-ին Եվրասիա միջազգային համալսարանի 413 լսարանում տեղի ունեցավ ներբուհական դրամաշնորհի դիմելու խնդիրների քննարկման վերաբերյալ հանդիպում ԵՄՀ միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնի պատասխանատու Ն.Ջոմարդյանի և ԵՄՀ գլխավոր հաշվապահ Հ.Հանեսյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին իրավագիտության, կառավարման և օտար լեզուների և գրականության ամբիոնների հետաքրքրված դասախոսներն ու աշխատակիցները: Քննարկման ընթացքում ներկայացվեցին հայտի ձևաչափի լրացման և բյուջեի կազմման  հետ կապված մանրամասները, պարզաբանվեցին մի շարք հարցեր: