Հոկտեմբերի 12 2017

ԵՄՀ ուսանող Յան Մելիքյանի առաջին նվաճումը

Եվրասիա միջազգային համալսարանի «Կառավարում» մասնագիտության բակալավրի 3-րդ կուրսի ուսանող Յան Մելիքյանը «Mtech  Computers» ընկերության կողմից 2017օգոստոսի 25-ից հոկտեմբերի 4-ը անցկացվող փուլային   մրցույթում  ճանաչվել է հաղթող։ Երիտասարդ նորարարի  ստեղծած մոդինգ պրոյեկտը՝ խաղային համակարգիչը, իր յուրօրինակ գունային լուծումներով համապատասխանել է մրցույթի պահանջներին և Facebook սոցիալական ցանցում արժանացել հարյուրավոր հետևորդների հավանությանը։

Եվրասիա միջազգային համալսարանը շնորհավորում է Յանին հաղթանակի կապակցությամբ, մաղթում նորանոր գաղափարներ և նվաճումներ։