Նոյեմբերի 22 2017

ԵՄՀ ուսանողը  կիսում է արտասահմանում ստացած կրթական փորձը ուսանողների հետ

Ս.թ. նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ «Կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Ասատրյանի զեկույցի ներկայացումը «Գովազդ հասկացությունը, գովազդի տեսակները» թեմայով, որին ներկա էին  համալսարանի ուսանողները, մագիստրանտները, պրոֆեսորադասախոսական կազմը: Հանդիպման սկզբում Լ.Ասատրյանը խոսեց «գովազդ» հասկացության մասին, հանգամանալից ներկայացրեց  գովազդի ստեղծման պատմությունը, զարգացումը և մեր օրերում դրա կիրառման կարևորությունը: Խոսեց նաև արտաքին և ներքին գովազդի կառուցվածքի, դրանց առավելությունների և տարբերությունների  մասին: Իր զեկույցում Լ.Ասատրյանը ներառել էր նաև գովազդի տեսակները, որոնցից յուրաքանչյուրին անդրադառնալիս նա մեջբերեց պրակտիկ օրինակներ:   Տեսական նյութը առավել ըմբռնելի դարձնելու նպատակով զեկուցողը ներկայացրեց նաև տեսահոլովակներ,  որոնց շուրջ ծավալվեց քննարկում:

Հիշեցնենք, որ Լիլիթ Ասատրյանը Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրի շրջանակներում ուսումնառության  մեկ կիսամյակը անցկացրել էր Վալենսիայի համալսարանում (Իսպանիա):