Նոյեմբերի 20 2017

ԵՄՀ ուսանողական գիտաժողով-2017

 

 

Եվրասիա միջազգային համալսարանը կազմակերպում է ամենամյա ուսանողական գիտաժողով:

 

Մասնակիցները. գիտաժողովին մասնակցելու հրավիրվում են բուհերի    բակալավրի և մագիստրատուրայի ուսանողները: Խրախուսվում են դասախոս-ուսանող համատեղ հետազոտությունները:

 

Մասնակցության կարգը. գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 10-ը  մասնակցության հայտ ներկայացնել  ԵՄՀ Միջազգային կապերի և հետազոտությունների   կենտրոն (420 սենյակ):

 

Անցկացման վայրը և օրը. գիտաժողովը տեղի կունենա Եվրասիա միջազգային համալսարանի «Տեմպուս» դահլիճում (419 սենյակ)՝ 2017թ. դեկտեմբերի15-ին, ժամը` 10:00-ին:

Ելույթի տևողությունը` առավելագույնը 10 րոպե:

 

Հոդվածներին ներկայացվող պահանջները. հոդվածները պետք է ներկայացվեն research.center@eiu.am էլեկտրոնային հասցեին և համապատասխանեն հետևյալ պահանջներին`

  • Տառատեսակը` Sylfaen:
  • Հոդվածի սկզբում վերնագիրը` գլխատառերով, հաջորդ տողում` հեղինակի անուն -ազգանունը:
  • Տեքստի տառաչափը` 11, ծանոթագրությունների տառաչափը` 10:
  • Տեքստի միջտողային հեռավորությունը` 1,5, իսկ ծանոթագրություններին` 1:
  • Հղումները և ծանոթագրությունները տրվում են տողատակում footnote` աճման կարգով: Տողատակում նշել հեղինակի ազգանունը, անվան առաջին տառը, աշխատանքի անվանումը, հրատարկության տեղը, տարեթիվը, (ամսագրերի կամ մամուլի դեպքում` համարը), էջը: Հոդվածի վերջում պետք է ներկայացվի օգտագործված գրականության ցանկ:
  • Հոդվածի վերջում   հեղինակը նշում է բուհը,  ֆակուլտետը, կուրսը, հեռախոսը և էլեկտրոնային հասցեն (e-mail):

Հոդվածին կցվում է համապատասխան ամբիոնի կամ մասնագետի  երաշխավորագիրը:

Գիտաժողովի աշխատանքներով հետաքրքրվածները կարող են դիմել Եվրասիա միջազգային համալսարանի Միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոն` Նունե Ջոմարդյանին  (010)  299088 (ներքին` 34) հեռախոսահամարով: