Սեպտեմբերի 26 2017

ԵՄՀ-ում մեկնարկել է «Հարմոնի» ծրագրի անդամների աշխատանքային հանդիպումը

Եվրասիա միջազգային համալսարանում մեկնարկել և այս պահին ընթանում է ԵՄ և գործընկեր երկրների բարձրագույն կրթության, հետազոտության և նորարարության բնագավառների միջազգայնացման ներդաշնակության զարգացման (Harmony) ծրագրի  կոնսորցիումի անդամների աշխատանքային հանդիպումը։

Օտարերկրյա մասնակիցներին ողջունեց ԵՄՀ ռեկտոր, աշխ․ գիտ․դոկտ․ պրոֆեսոր Ս․Օհանյանը՝ նշելով, որ Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողության և դասախոսական կազմի համար մեծ պատիվ է և պատասխանատվություն հյուրընկալելու «Հարմոնի» ծրագրի անդամներին։