Հոկտեմբերի 10 2017

ԵՄՀ Որակի ապահովման ուսանողական հանձնախմբի անդամների ընտրության մրցույթ

#volunteering #quality_assurance_centre_of_EIU

Եվրասիա միջազգային համալսարանը՝ կարևորելով կրթության որակի ապահովման գործընթացում ուսանողների մասնակցությունը, Ուսանողական խորհրդի շրջանակներում ստեղծել է որակի ապահովման հանձնախումբ՝ համալսարանի մասնագիտական կրթական ծրագրերի որակի գնահատման և բարելավման գործընթացներում ուսանողների ներգրավման նպատակով: Հանձնախմբի անդամները փոփոխվում են ամեն տարի՝ նոր ուսանողների մասնագիտական գործնական հմտություններ ձեռքբերելու հնարավորություն ընձեռելու նպատակով։

Որակի հանձնաժողովում կարող են ներգրավվել ԵՄՀ այն ուսանողները, ովքեր ցանկանում են՝

մասնակցել ուսումնական գործընթացների որակի գնահատմանը,
իրականացնել հետազոտություններ՝ ուսանողներին հուզող հարցերի վերաբերյալ,
համագործակցել ԵՄՀ «Որակի ապահովման կենտրոնի» և որակի ամբիոնային գործակալների հետ,
իրականացնել ԵՄՀ որակի ներքին ապահովման համակարգին առնչվող այլ աշխատանքներ:

Բոլոր մասնակից ուսանողները կստանան ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ (լավագույնները նաև ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳՐԵՐ) ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի կողմից:

Մրցույթին մասնակցելու համար ԵՄՀ ուսանողները կարող են ներկայացնել դիմում հետևյալ հղումով․
https://goo.gl/forms/lKal2zW7rY8N5Eoy1

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2017թ. հոկտեմբերի 31-ը ներառյալ: