Նոյեմբերի 23 2017

ԵՄՀ-ն շարունակում է ընդլայնել իր միջազգային համագործակցությունը

Եվրասիա միջազգային համալսարանը 2017թ. նոյեմբերի 20-ին  համագործակցության նոր  պայմանագիր է ստորգարել Բոգոտայի   կենտրոնական համալսարանի (Universidad Central)  հետ: Պայմանագիրը հնարավորություն է ընձեռնում  համագործակից բուհերին  իրականացնել երկկողմ կրթական փոխանակման  ծրագրեր: Ըստ այս պայմանագրի բարձր առաջադիմություն ունեցող ԵՄՀ ուսանողները   կկարողանան մրցույթային հիմունքներով իրենց ուսումնառության որոշակի հատված անցկացնել Բոգոտայի   կենտրոնական համալսարանում, իսկ պրոֆեսորադասախոսկան կազմի ներկայացուցիչները՝ դասախոսություններ կարդալ նույն համալսարանում: