Նոյեմբերի 20 2017

ԵՄՀ-ն ներկայացավ Կարիերայի և ձեռներեցության տոնավաճառին

2017թ. նոյեմբերի 17-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում ԱՄՆ դեսպանատան օժանդակությամբ` Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա  միջոցառումների շրջանակում, կայացավ Կարիերայի և ձեռներեցության տոնավաճառ, որի հիմնական նպատակն էր` ապահովել անհրաժեշտ տեղեկատվություն անձի մասնագիտական կողմնորոշման, կարիերայի պլանավորման և զարգացման հնարավորությունների մասին և մեկ հարկի տակ ներկայացնել կրթության, շարունակական ուսուցման և զարգացման, զբաղվածության ապահովման կառույցները:

Տոնավաճառին  իր ակտիվ մասնակցությունն  ունեցավ նաև Եվրասիա միջազգային համալսարանը: ԵՄՀ-ն ներկայացավ «Մասնագիտական կողմնորոշում» թեմայով սեմինարներով, որոնք վարում էին Կարիերայի կենտրոնի և գործատուների հետ կապի կենտրոնի պատասխանատու Մերի Շահբազյանը և Հասարակայնության հետ կապերի և գովազդի բաժնի պատասխանատու Արմինե Մանասյանը` ԵՄՀ ուսանողների օգնությամբ և ակտիվ մասնակցությամբ: Թեմայի շրջանակներում ներկայացվեցին ներկայիս մասնագիտությունները, ցուցադրվեց տեսանյութ, կազմակերպվեց ինտերակտիվ խաղ, որոնք առնչվում էին մասնագիտական կողմնորոշմանը: Ներկաների կողմից հնչեցվեցին մի շարք հարցեր, որոնց շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում: Սեմինարները բավականին արդյունավետ էին, ինչի նկատմամբ իրենց գոհունակությունը հայտնեցին ներկաները:

Տոնավաճառին համալսարանը ներկայացավ նաև առանձին տաղավարով, որտեղ ուսանողները հետաքրքրասերներին ծանոթացնում էին համալսարանի և վարժարանի գործունեությունը և կրթական ծրագրերը: