Ապրիլի 12 2019

ԵՄՀ-ն կնքեց համագործակցության պայմանագիր Լյուբլինի Հովհաննես Պողոս II կաթոլիկ համալսարանի (Լեհաստան) հետ

Ս.թ. ապրիլի 9-ին Եվրասիա միջազգային համալսարանը ստորագրեց համագործակցության պայմանագիր Լյուբլինի Հովհաննես Պողոս II կաթոլիկ համալսարանի (Լեհաստան) հետ:

Համալսարանները, հիմնվելով կողմերի միջև ձևավորված բարիդրացիական հարաբերությունների վրա, կհամագործակցեն և կաջակցեն միմյանց հետևյալ ոլորտներում.
ա) ուսանողների, դասախոսների, ասպիրանտների և բուհի մյուս աշխատակիցների փոխանակում`ուսանողների և ուսուցիչների շարժունակության, ուսման և դասախոսությունների այցերի կազմակերպում,
բ) հետազոտություններ` համատեղ հետազոտական նախագծերի և հետազոտական ծրագրերի կազմակերպում,
գ) կրթություն` առանձին ուսումնական դասընթացների, համատեղ կրթական և մասնագիտական զարգացման ծրագրերի իրականացում, կրթական փորձի փոխանակում: