Նոյեմբերի 13 2017

ԵՄՀ միջազգային ուսանողների առաջին մշակութային օրը

ԵՄՀ միջազգային ուսանողներին հայկական արվեստին և  մշակույթին ծանոթացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 11-ին Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ճանաչողական այց   Հայաստանի ազգային պատկերասրահ:

Այցի ժամանակ օտարազգի ուսանողներին ներկայացվել է հայոց պատմությունը, հայ մեծանուն նկարիչների հայտնի կտավները: Առավել մեծ է եղել Հովհաննես Այվազովսկու կտավներից ստացած տպավորությունը, ինչի մասին իրենց անթաքույց հիացմունքն են հայտնել օտարազգի ուսանողները: Այնուհետև մշակութային օրը շարունակվել է քաղաքամայր Երևանում շրջայցով:

Միջազգային ուսանողները ծանոթացել են Երևան քաղաքի տեսարժան վայրերին, մշակութային կենտրոններին, և պայմանավորվածություն է ձեռքբերվել հետագա ճանաչողական այցերի կազմակերպման շուրջ: