Հոկտեմբերի 16 2017

ԵՄՀ Միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնը հավաքագրում է 2017-2019 թթ ժամանակահատվածում փոխանակման ծրագրերի մասնակցել ցանկացող ուսանողների տվյալները

Եթե ցանկանում եք ուսումնառության որոշ հատված անցնել եվրոպական ԵՄՀ համագործակից բուհերում, խնդրում ենք լրացնել ձեր տվյալները՝ հետևյալ հղմամբ. 
https://docs.google.com/…/1FAIpQLScwhbyj6VBmhwKEX…/viewform…

2017-2018 ուսումնական տարում ԵՄՀ աշխատանքային խումբը նոմինացնելիս, առաջնորդվելու է տվյալ տեղեկատվական բազայում առկա ուսանողների տվյալներով:

Տեղեկացնում ենք, որ բազայում տվյալներ մուտքագրելը միայն բավարար չէ ընտրվելու համար: Միջազգային փոխանակման ծրագրերի մասնակցության ժամանակ ուսումնասիրվում և գնահատվում է.

— ուսանողի առաջադիմությունը,
— լեզուների իմացությունը,
— հասարակական ակտիվությունը, հատկապես կամավորական աշխատանքը ԵՄՀ տարբեր կենտրոններում, ստորաբաժանումներում և նախաձեռնություններում (Որակի ապահովման, ՈՒԽ, Միջազգային կապերի և հետազոտությունների, Ուսանողական իրավունքների պաշտպանի, Կարիերայի զարգացման և շրջանավարտների, Ուսումնական մասի, Գրադարանի և այլն),
— կրկնակի նոմինացման դեպքում (եթե նախկինում ուսանողը մասնակցել է ծրագրին և այժմ դիմում է նոր կրթական աստիճանում կրկին մասնակցելու համար) ուսումնասիրվում է նաև գիտելիքի և փորձի շրջանառությունը մայր բուհում (վերադարձից հետո) և այլն:

Առաջնություն է տրվում փոխանակման ծրագրերի երբևէ չմասնակցած ուսանողներին: Նույն մակարդակում ուսանողը նոմինացվում է միայն բացառիկ դեպքերում (օր. երբ այլ դիմորդ չկա տվյալ ծրագրի համար): Նախկինում ծրագրին մասնակցած ուսանողները այլ կրթական աստիճանում կրկին կարող են նոմինացվել, սակայն առաջնությունը նորից կտրվի երբևէ մասնակցություն չունեցած ուսանողներին: