Փետրվարի 13 2019

ԵՄՀ հենակետային վարժարանի, «Պատանի դիվանագետի»  և  «Պատանի իրավաբանի»  դպրոցների աշակերտները ՀՀ Ազգային ժողովում

Այսօր՝ փետրվարի 13-ին, Եվրասիա միջազգային համալսարանի հենակետային վարժարանի, «Պատանի դիվանագետի»  և  «Պատանի իրավաբանի»  դպրոցների աշակերտները «Բաց դռներ» ծրագրի շրջանակում այցելեցին ՀՀ Ազգային ժողով: Նրանք շրջել են խորհրդարանում, հետևել նիստի աշխատանքին:

Աշակերտների հետ հանդիպել են ԱԺ պատգամավորներ Սոս Ավետիսյանը և Միքայել Զոլյանը: Նրանք վերջիններիս ներկայացրել են Ազգային ժողովի կառուցվածքն ու գործունեությունը:

Հանդիպման ընթացքում հնչել են կրթական ոլորտի, արտաքին հարաբերություններում գերտերությունների ազդեցության, խորհրդարանական դիվանագիտության և այլ հարցեր:

Աշակերտների այցի մասին հրապարկվել է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքի այսօրվա լուրերում՝ http://parliament.am/news.php?cat_id=2&NewsID=11128&year=2019&month=02&day=13&lang=arm