Փետրվարի 23 2019

ԵՄՀ հենակետային վարժարանի, «Պատանի դիվանագետի» և «Պատանի իրավաբանի» դպրոցների աշակերտները այցելեցին ՀՀ Սահմանադրական դատարան

Ս.թ. փետրվարի 20-ին Եվրասիա միջազգային համալսարանի հենակետային վարժարանի, «Պատանի դիվանագետի» և «Պատանի իրավաբանի» դպրոցների աշակերտները այցելեցին ՀՀ Սահմանադրական դատարան: Այցի շրջանակում աշակերտները հանդիպեցին Իրավախորհրդատվական ծառայության Միջազգային պայմանագրերի բաժնի գլխավոր մասնագետ Ժորա Խաչատրյանին և Իրավախորհրդատվական ծառայության Անհատական դիմումների վերլուծության բաժնի վարիչ Լուսինե Ալավերդյանին: Վերջիններս աշակերտներին  առավել հանգամանալից ներկայացրին ՀՀ Սահմանադրական դատարանի կառուցվածքը, գործունեությունը և պատասխանեցին աշակերտների հարցերին: