Դեկտեմբերի 06 2017

ԵՄՀ իրավագիտության ամբիոնի ուսանողների  մեկ օրը ՀՀ Ազգային ժողովում

2017թ. դեկտեմբերի 5-ին ԵՄՀ իրավագիտության ամբիոնի երկրորդ և չորրորդ կուրսերի ուսանողները նույն ամբիոնի վարիչի տեղակալ,  դասախոս Ն. Ջոմարդյանի ուղեկցությամբ ՀՀ Սահմանադրական իրավունք առարկայի շրջանակներում մասնակցեցին  ՀՀ Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրին, որը վարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:

Ողջունելով ուսանողներին ՀՀ Ազգային ժողովում՝ պատգամավորը ներկայացրեց  խորհրդարանի կառուցվածքը, անդրադարձավ նրա գործունեությանը, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին, օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ընթացակարգերին: Հանդիպումը այնքան տպավորիչ էր, որ ուսանողները պատգամավորին ուղղեցին կրթության ոլորտի խնդիրներին, աշխատաշուկայում պահանջված մասնագիտություն ընտրելուն, արտագաղթին և այլ ոլորտներին վերաբերող  մի շարք հարցեր:

Հանդիպման ավարտին ուսանողները շրջեցին խորհրդարանի շենքում, ծանոթացան ԱԺ հերթական նիստերի աշխատանքին:

Առավել մանրամասն՝ http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=9773&year=2017&month=12&day=05&lang=arm