Նոյեմբերի 19 2018

ԵՄՀ թիմի ակտիվ մասնակցությունը «Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառ»-ին

2018թ. նոյեմբերի 16-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում ԱՄՆ դեսպանատան օժանդակությամբ` Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա միջոցառումների շրջանակում, կայացավ Կարիերայի և ձեռներեցության երկրորդ տոնավաճառը, որի հիմնական նպատակն էր` ապահովել անհրաժեշտ տեղեկատվություն անձի մասնագիտական կողմնորոշման, կարիերայի պլանավորման և զարգացման հնարավորությունների մասին և մեկ հարկի տակ ներկայացնել կրթության, շարունակական ուսուցման և զարգացման, զբաղվածության ապահովման կառույցները:

Տոնավաճառին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ նաև Եվրասիա միջազգային համալսարանը: ԵՄՀ-ն ներկայացրեց տաղավար, որտեղ բուհի ուսանող-կամավորները համալսարանի և հենակետային վարժարանի գործունեությամբ հետաքրքրվողներին ներկայացրին կրթական ծրագրերն ու նախաձեռնությունները, նորարարական մոտեցումները, որոնք նպաստում են ուսանողի մրցունակության բարձրացմանը և աշխատաշուկայում արագ ինտեգրմանը:

Միջոցառմանը Եվրասիա միջազգային համալսարանը ներկայացավ նաև «Քայլ առաջ. մասնագիտական կողմնորոշում և փափուկ հմտությունների զարգացում» թեմայով սեմինարով, որը վարեցին Կարիերայի կենտրոնի և գործատուների հետ կապի կենտրոնի պատասխանատու Մերի Շահբազյանը և Հասարակայնության հետ կապերի և գովազդի բաժնի պատասխանատու Արմինե Մանասյանը` ԵՄՀ ուսանողների օգնությամբ և ակտիվ մասնակցությամբ: Թեմայի շրջանակներում ներկայացվեցին ներկայիս մասնագիտությունները, ցուցադրվեց տեսանյութ, կազմակերպվեց ինտերակտիվ խաղ: Ներկաների կողմից հնչեցվեցին մի շարք հարցեր, որոնց շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում:

Սեմինարի արդյունավետությունը իրենց գոհունակությունը փաստեցին հանդիպման ներկաները: