Հարգելի՛ ուսանողներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմ և հետազոտողներ,
Եվրասիա միջազգային համալսարանը, հանդիսանալով Հայաստանի Էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումի անդամ, տեղեկացնում է, որ 2019 թ. հունվարից մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը անվճար հասանելի է`
- ASTM Compass-ի սեղմագրերի հավաքածուն , որը ներառում է արդյունաբերության առաջատար ստանդարտները և տեխնիկական տեղեկություններ (http://www.eifl.net/e-resources/astm-compass),
- SAGE Premier Journals collection-ը , որը ներառում է 1,093 առաջատար միջազգային գրախոսվող ամսագրեր բիզնեսի, հումանիտար և հասարակական գիտությունների, բնական գիտությունների, տեխնոլոգիայի և բժշկության ոլորտից (http://www.eifl.net/e-resources/sage-premier),
- Duke University Press Journals Collection-ը , որը ներառում է 50 առաջատար միջազգային գրախոսվող ամսագրեր հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտից (http://www.eifl.net/e-resources/e-duke-journals-scholarly-collection):