Դեկտեմբերի 11 2018

ԵՄՀ դասախոսը մասնակցում է Էրազմուս+ դասախոսների փոխանակման միջազգային ծրագրին 

Ս.թ. դեկտեմբերի 10-ից 15-ը ԵՄՀ Օտար լեզուների և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Իրինա Մխիթարյանը  Էրազմուս+ դասախոսների փոխանակման ծրագրի շրջանակներում (Լեհաստան) դասավանդում է «Հանրային խոսք և միջմշակութային հաղորդակցություն» առարկան:

Շարժունության ծրագրի շրջանակներում Ի.Մխիթարյանը ևս իրականացնելու է հյուրընկալող բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերապատրաստում՝ Կրթակարգի մշակում այլ առարկաների և լեզվի միասնական ուսումնասռության  (CLIL) ծրագրի վերաբերյալ: