Մարտի 15 2019

ԵՄՀ դասախոսը Էրազմուս+ դասախոսների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակներում գտնվում է Վարշավայի բնական գիտությունների համալսարանում

Այս օրերին՝ ս.թ. մարտի 10-ից 16-ը Եվրասիա միջազգային համալսարանի կառավարման ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Զավեն Հարոյանը  Էրազմուս+ դասախոսների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակներում այս պահին գտնվում է Լեհաստանում։  Վարշավայի բնական գիտությունների համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտների համար Զ․Հարոյանը ներկայացրել է «Բանկային համակարգի դերը տնտեսական աճի ապահովման գործում (Հայաստանի Հանրապետության օրինակով)» թեմայով դասախոսություն։

Շարժունության ծրագրի շրջանակներում Զավեն Հարոյանը իրականացրել է նաև հյուրընկալող բուհի Տնտեսագիտության և տնտեսական քաղաքականության ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերապատրաստում՝ «Հայաստանի տնտեսության հիմնական բնութագրերը» թեմայի շրջանակներում: