Դեկտեմբերի 05 2018

ԵՄՀ գրադարանի նոր ձեռքբերումը

Սիրով տեղեկացնում ենք, որ լույս է տեսել իրավագիտության ամբիոնի ասիստենտ, Միջազգային անվտանգության ԱԱ երրորդ դասի խորհրդական (գեներալ-մայոր), իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գևորգ Իսրայելյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության վարչական իրավունք» ուսումնական ձեռնարկի 1-ին մասը, որը երաշխավորված է Եվրասիա միջազգային համալսարանի գիտական խորհրդի կողմից: Աշխատությունը  նվիրված է ՀՀ վարչական իրավունքի ընդհանուր մասի որոշ ինստիտուտների պարզաբանմանը:

Ձեռնարկը նախատեսված է իրավաբանական բարձրագույն ուսումնական հաստատությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավագիտության ֆակուլտետների, համապատասխան միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների ուսանողների, դասախոսների, ինչպես նաև իրավակիրառ ոլորտի աշխատողների համար: