ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ (ԴԵՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ)

Ընդհանուր նկարագիր

 Շնորհվող որակավորումը

Բակալավրի աստիճան «Դեղագիտություն» մասնագիտությամբ

Կրթական ծրագրի նպատակը 

«Դեղագիտություն» մասնագիտության բակալավրի կրթական ծրագրի նպատակն է` պատրաստել դեղագիտության ոլորտում  տեսական և գործնական գիտելիքներ,  ինչպես նաև  վերլուծական մտածողություն ունեցող դեղագետների, որոնց գործունեությունն ուղղված կլինի  դեղերի հետազոտմանը, մշակմանը, արտադրությանը, ինչպես նաև համապատասխան գիտական կենտրոններում գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը:

Կրթական ծրագրի խնդիրները

Ելնելով ԵՄՀ 2014-2018թթ. Ռազմավարական ծրագրից և բուհի առաքելությունից Կրթական ծրագիրն իրականացնում է հետևյալ խնդիրները`

Կրթություն

  1. Ստեղծել համագործակցային միջավայր իրականացնելու որակի ապահովման ազգային և եվրոպական    չափանիշներին,  ինչպես նաև   աշխատաշուկայի պահանջներին  համապատասխան կրթություն:
  2. Տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ, կարողություններ և հմտություններ՝  դեղագիտության ոլորտում  կայացած մասնագետ պատրաստելու   համար:
  3. Ձևավորել դեղագետին անհրաժեշտ ընդհանրական գիտելիքներ, կարողություններ  և հմտություններ:
  4. Նպաստել շրջանավարտների մրցունակությանը աշխատաշուկայում և նրա` որպես վերլուծական մտածողություն ունեցող, տեսական և գործնական գիտելիքներով օժտված հասարակության անդամի ձևավորմանը:
  5. Զարգացնել ուսանողների մոտ սովորելու, նորն ընդունելու և անընդհատ կատարելագործվելու հմտություններ:

Հետազոտություն

  1. Խրախուսել ուսանողների կողմից հետազոտական և նորարարական նախաձեռնությունների իրականացմանը՝ ծանոթացնելով հետազոտությունների և հետազոտական մեթոդների հիմունքներին:

Հանրային ծառայություն

  1. Նպաստել ուսանողների մասնագիտական որակավորման բարձրացմանը՝ ներգրավելով նրանց դեղատնային, գիտահետազոտական աշխատանքներին, ինչպես նաև դեղարտադրության գործընթացին:

Ընդունելության պահանջներ

Դիմորդը պետք է ունենա պետական նմուշի վկայական միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության, կամ միջին մասնագիտական կրթության, կամ նախնական մասնագիտական կրթության մասին, որում կա գրառում դիմորդի միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ստանալու մասին, կամ միջին մասնագիտական կրթության մասին:

Աշխատատեղերի (աշխատանքի անցնելու հնարավորությունները (ծառայունակությունը))

ԿԾ շրջանավարտը կարող է աշխատել որպես դեղագիտության և  դեղարտադրության բնագավառի մասնագետ` դեղագետ, դեղագործ դեղատներում, դեղարտադրող տարբեր ընկերություններում և գիտահետազոտական ինստիտուտներում:  Կարող է զբաղեցնել դեղագիտության հետ առնչվող այլ պաշտոններ պետական համակարգում:

Կարողություններ և հմտություններ

Շրջանավարտը բացի մասնագիտական հիմնարար, համակողմանի և համակարգային մասնագիտական գիտելիքներից, ձեռք կբերի հետևյալ կարողություններն ու հմտությունները՝

  • պատրաստել դեղամիջոցներ էքստեմպորալ արտադրության եղանակով` կիրառելով տեխնոլոգիական պրոցեսների կազմակերպման և սանիտարական կանոնների ապահովման սկզբունքները` ըստ միջազգային և հայրենական նորմաների և չափորոշիչների.
  • կազմակերպել և իրականացնել դեղաբուսական հումքի մթերումը, ընդունումը.
  • բժիշկներին, դեղագետներին և ազգաբնակչությանը տեղեկացնել դեղամիջոցների հիմնական բնութագրերի, ֆարմակոթերապևտիկ խմբին նրանց պատկանելիության, կիրառման ցուցումների և հակացուցումների, մեկ պրեպարատը մյուսով փոխարինելու և ռացիոնալ ընդունման մասին.
  • կազմակերպել և իրականացնել հիվանդներին և արտակարգ իրավիճակներում գտնվող տուժածներին դեղամատակարարման և բժշկական առաջին օգնություն.
  • ապահովել դեղամիջոցների արտադրության և կիրառման էկոլոգիական անվտանգությունը, ինչպես նաև տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանման կանոնները: Կազմակերպել ֆարմացևտիկ գործունեության բոլոր տեսակների փաստաթղթային ձևակերպում` ըստ ընդունված նմուշների.
  • իրապետել օտար լեզվի (բանավոր և գրավոր)` օտարալեզու մասնագիտական գրականությունից օգտվելու և նրանով աշխատելու նպատակով.
  • մաթեմատիկական մեթոդների օգնությամբ լուծել մասնագիտական խնդիրներ և տիրապետել համակարգիչների հետ աշխատելու սկզբունքներին.
  • հսկիչ-թույլատրողական համակարգում ապահովել և իրականացնել դեղամիջոցների մշակման, ստացման, պահպանման և օգտագործման փուլերում որակի հսկում` ըստ նորմատիվ փաստաթղթերի.
  • փորձաքննության նպատակով կենսաբանական հեղուկներում, հյուսվածքներում, օրգաններում, ջրային և սննդային մթերքներում, դեղամիջոցներում կատարել քիմիկոթունաբանական հետազոտություններ` թունավոր նյութերի և նրանց մետաբոլիտների հայտնաբերման համար:

Անհրաժեշտ փաստաթղթեր

  • Լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից, կամ ատեստատ`  (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ)
  • 6 լուսանկար (3×4 սմ չափսի)
  • Փաստաթուղթ զինվորական ծառայության առնչության մասին (զորակոչային տարիք)
  • Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական)
  • Զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու մասին
  • Միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները
  • Ներբուհական յուրաքանչյուր քննության մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը

2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտները, 2017թ.-ի գարնանային զորակոչից զորացրված դիմորդները,  օտարերկրացիները, ինչպես նաև միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ստացած դիմորդներն ավարտական փաստաթուղթը  (ատեստատ, դիպլոմ) ներկայացնում են մինչև 2017թ. օգոստոսի 26-ը:

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՍՈՎՈՐԵԼ