Նոյեմբերի 10 2017

Դասախոս-ուսանող համատեղ հետազոտության արդյունքների ամփոփում «Անձի իրավական կարգավիճակի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետության փոփոխված Սահմանադրության համատեքստում» թեմայով  

Եվրասիա միջազգային համալսարանում 2017թ. նոյեմբերի 7-ին ԵՄՀ իրավագիտության ամբիոնի դասախոս, դատախազ Անուշ Մարգարյանը, «Իրավագիտություն» մասնագիտության 2016-2017 ուստարվա շրջանավարտ Շուշանիկ Շահինյանը հետ համատեղ ներկայացրեցին 2017թ. ներբուհական գիտահետազոտական գործունեության խթանման ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքների ամփոփում` «Անձի իրավական կարգավիճակի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետության փոփոխված Սահմանադրության համատեքստում» թեմայով։

Արդյունքների ամփոփման ընթացքում ներկայացվեց 2017թ-ին Ա.Մարգարյանի կողմից հրապարակված «Անձի իրավական կարգավիճակի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետության փոփոխված Սահմանադրության համատեքստում» վերտառությամբ ուսումնական ձեռնարկը, ինչպես նաև 2017թ. դատախազության գիտագործնական և ուսումնամեթոդական հանդես «Օրինականության»   99-րդ համարում լույս տեսած հոդվածը:

Հնչեցվեցին բազմապիսի հարցեր` կապված 2015թ. փոփոխված ՀՀ Սահմանադրության ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ:

Ամփոփմանը ներկա էին ամբիոնի վարիչ`Ռ.Պետրոսյանը, թեմայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած ուսանողներ և դասախոսներ: