Նոյեմբերի 26 2018

Գրանցում ենք հաղթանակներ…

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ օրերս Եվրասիա միջազգային համալսարանի «Կառավարում» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Գոհար Վարդանյանը նվաճեց Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գավաթի առաջնության պատվավոր արծաթե մեդալը:

Եվրասիա միջազգային համալսարանի ողջ թիմը շնորհավորում է Գոհարին հաղթանակի կապակցությամբ, մաղթում նոր բարձունքների նվաճում կրթության և սպորտի բնագավառում և համոզմունք հայտնում, որ Գոհարը իր աշխատասիրությամբ և նպատակասլացությամբ կգրանցի նաև միջազգային հաղթանակներ: