Հունիսի 30 2017

ԳԻՏԵԼԻՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒՄ ԵՄՀ-Ի ԵՎ ՍԱՆՏԻԱԳՈ ԴԵ ԿՈՄՊՈՍՏԵԼԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ERASMUS+» ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Եվրասիա միջազգային համասարանի Օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ` բ.գ.թ Սոնա Հակոբյանը և նույն ամբիոնի դասախոս` բ.գ.թ. Իրինա Մխիթարյանը  ԵՄՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ ս.թ. հունիսի 22-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում շրջանառեցին իրենց գիտելիքներն ու հմտությունները, որոնք ներկայացվել էին Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանում: Իսպանիա այցի ընթացքում նրանք իրականացրել են դասախոոսություններ (8 ժամ) հաղորդակցության տեսության, միջմշակութային հաղորդակցության և լեզուն մշակույթի միջոցով հայեցակարգերի շուրջ:  Դասախոսությունների ընթացում լեզվական և մշակութային զուգահեռականներ անցկացվեցին Հայաստանի և Իսպանիայի լեզվամշակութային արժեքների միջև՝ մատնանշելով վերջիններիս հիմնական ընդհանրություններն ու տարբերությունները: Դասախոսություններին մասնակցեցին նշյալ համալսարանի բանասաիրության ֆակուլտետի 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմը:

Փոխանակման ծրագրի շրջանակներում ԵՄՀ դասախոսները նաև հանդիպեցին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի հետ՝ կազմակերպելով կլոր-սեղան քննարկում կրթական ծրագրերի, դասավանդման և գնահատման մեթոդների, ինչպես նաև համատեղ հետազոտությունների համատեքստում: Նախանշվեցին հետագա համագործակցության ընդլայնման ուղիները: