Փետրվարի 28 2018

Գիտագործնական սեմինար «Պատժի հասկացությունը, նպատակներն ու համակարգը» թեմայով

 

2018 թվականի փետրվարի 27-ին Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց հերթական գիտագործնական սեմինարը ՝«Պատժի հասկացությունը, նպատակներն ու համակարգը» թեմայով, որը ներկայացրեց իրավագիտության ամբիոնի դասախոս Նարեկ Տեր-Օհանյանը:

Սեմինարի սկզբում բանախոսը անդրադարձավ պատժին՝ որպես հանցագործությունից հետո քրեական իրավունքի երկրորդ հիմնական ինստիտուտի, որը  սերտորեն կապված է հանցագործության հետ և հանդիսանում է դրա իրավական հետևանքը: Խոսեց հանցագործությունների համար արդարացի պատժի նշանակման անհրաժեշտության մասին՝ որպես պայքարի միջոցներից միայն մեկի: Ն. Տեր-Օհանյանը մանրամասն ներկայացրեց պատժի նպատակները և համակարգը, այնուհետև թվարկվեց ՀՀ քրեական օրենսգրքում ներկայացված պատժի տեսակները՝ համեմատական զուգահեռներ անցկացնելով նոր ՀՀ քրեական օրենսգրքի նախագծով առաջարկվող պատժի տեսակների միջև և միառժամանակ կատարելով վերլուծություններ:

Թեմայի շրջանակներում հանդիպման ներկաները զեկուցողին ուղղեցին մի շարք պարզաբանող հարցեր, որոնց բանախոսը տվեց սպառիչ պատասխաններ:

Հավելենք, որ գիտագործնական սեմինարին ներկա էին ԵՄՀ ուսանողները,պրոֆեսորադասախոսական կազմը: