Ապրիլի 18 2018

Գիտագործնական սեմինար` «Հարկերի տեսակները և դրանց իրավական կարգավորումը ՀՀ-ում » թեմայով

2018թ. ապրիլի 18-ին ԵՄՀ իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց գիտագործնական սեմինար «Հարկերի տեսակները և դրանց իրավական կարգավորումը ՀՀ-ում» թեմայով, որը վարեց նույն ամբիոնի դասախոս Քրիստինե Մինասյանը: Հանդիպման սկզբում բանախոսը ներկայացրեց «հարկ» հասկացությունը, այնուհետև անդրադարձավ Հարկային նոր օրենսգրքին: Իր զեկույցում Ք.Մինասյանը հանդիպման մասնակիցներին ծանոթացրեց նոր օրենսգրքով սահմնված հարկատեսակներին՝ մանրամասն կանգ առնելով յուրաքանչյուրի վրա: Բանախոսը անցկացրեց համեմատականներ նախորդ և ներկա նորմատիվ-իրավական ակտերի միջև՝ ընդգծելով փոփոխությունները և կարևորելով նոր նորմատիվ-իրավական ակտի հնարավորությունները համակարգի բարեփոխման ուղղությամբ:

Սեմինարը հիմնված էր պրակտիկ օրինակների վրա:

Ավարտին հանդիպման մասնակիցները բանախոսին ուղղեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին հարկատեսակներին, նոր նորմատիվ-իրավական ակտով սահմանվող փոփոխություններին և այլն:

Հիշեցնենք, որ գիտագործնական սեմինարին ներկա էին ԵՄՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողներ, աշակերտներ: