Դեկտեմբերի 12 2017

Գիտագործնական սեմինար «Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի կառավարման հիմնախնդիրները» թեմայով

2017թ. դեկտեմբերի 11-ին Եվրասիա միջազգային համալսարանի կառավարման ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց գիտագործնական սեմինար «Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի կառավարման հիմնախնդիրները» թեմայով,  որը վարում էր ԵՄՀ կառավարման ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Տաթևիկ Սարգսյանը: Հանդիպման սկզբում բանախոսը նախ բացատրեց «տրանսպորտ» և «քաղաքային ուղևորատար տրանսպորտ» հասկացությունների սահմանումը, այնուհետև ներկայացրեց Երևան քաղաքին սպասարկվող տրանսպորտի տեսակները՝ մեջբերելով 2016թ.-ի վիճակագրական տվյալներ ներքաղաքային տրանսպորտով ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում տրանսպորտի տեսակների տեսակարար կշիռների: Այնուհետև Տ. Սարգսյանը անդրադարձավ հասարակական տրանսպորտի համակարգում առկա հիմնախնդիրներին՝ մասնավորապես շեշտելով ավտոմեքենաների քանակի շեշտակի աճին, փողոցների թողունակության սահմանափակությանը, ոչ ճիշտ կազմակերված երթևեկության ցանցին, հեծանվաուղիների բացակայությանը և այլն: Բանախոսը հանգամանալից ներկայացրեց  նաև տրանսպորտային համակարգի միջազգային փորձը:

Տեղեկատվությամբ հագեցած հանդիպման ողջ ընթացքում կազմակերպվում էին ակտիվ քննարկումներ՝ առաջ քաշելով տարբեր տարակարծություններ:

Որպես ամփոփում՝ Տ. Սարգսյանը ներկայացրեց առաջարկություններ, որոնք ուղղված էին համակարգի բարեփոխմանը:

Հիշեցնենք, որ հանդիպմանը ներկա էին ԵՄՀ ուսանողները, մագիստրոսները: