ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ (ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՄԲԻՈՆ)

Ընդհանուր նկարագիր

Հավատարմագրման տարեթիվը

13.03.2002 թ.

Շնորհվող որակավորումը

  • Մանկավարժության բակալավր «Օտար լեզու և գրականություն» մասնագիտությամբ

Կրթական ծրագրի նպատակը 

  • Մանկավարժության բակալավր

Օտար լեզու և գրականություն մասնագիտությամբ մանկավարժի որակաովորման նպատակն է պատրաստել օտար լեզվի և գրականության հիմնարար  տեսական և կիրառական գիտելիքներով, մանկավարժական հմտություններով և մեթոդաբանական կարողություններով օժտված մասնագետի:

Կրթական ծրագրի խնդիրները

Ելնելով ԵՄՀ  2014-2018թթ ռազմավարությունից և բուհի առաքելությունից Կրթական ծրագիրն իրականացնում է հետևյալ խնդիրները`

Կրթություն

  1. Ստեղծել համագործակցային միջավայր իրականացնելու որակի ապահովման ազգային և եվրոպական    չափանիշներին,  ինչպես նաև   աշխատաշուկայի պահանջներին  համապատասխան կրթություն:
  2. Տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ, կարողություններ օտար լեզվի դասավանդման ոլորտում հիմնարար   տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ  ձեռք բերելու համար:
  3. Ձևավորել մանկավարժ-մեթոդիստին  անհրաժեշտ ընդհանրական գիտելիքներ, կարողություններ  և հմտություններ:
  4. Նպաստել շրջանավարտների մրցունակությանը աշխատաշուկայում և նրա` որպես վերլուծական մտածողություն ունեցող, տեսական և կիրառա­կան գիտելիքներով օժտված հասարակության անդամի ձևավորմանը:
  5. Զարգացնել ուսանողների մոտ սովորելու, նորն ընդունելու և անընդհատ կատարելագործվելու հմտություններ
  6. Ձևավորել մանկավարժական հմտությունների ուսումնական տարբեր մոդելների զուգակցմամբ
  7. Ձևավորել ընդհանուր հետազոտական հմտությունների ձևավորում՝ մանկավարժամեթոդաբանական և լեզվաբանական ոլորտներում
  8. Զարգացնել օտար լեզվի դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ նորարարական գիտելիքներ և գործնական հմտություններ
  9. Ձևավորել մանկավարժական գործունեության վերաբերյալ տեսական սկզբունքների և դասավանդման նախնական փորձ
  10. Ստեղծել օտար լեզվի դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ նորարարական գիտելիքներ և գործնական հմտություններ

Հետազոտություն

Խրախուսել ուսանողների կողմից հետազոտական և նորարարական նախաձեռնությունների իրականացմանը՝ ծանոթացնելով հետազոտությունների և հետազոտական մեթոդների հիմունքներին:

Հանրային ծառայություն

Նպաստել ուսանողների մասնագիտական որակավորման բարձրացմանը՝ ներգրավելով նրանց ցածր կուրսերի դասընթացներում, պրակտիկա և կամավորական աշխատանք կազմակերպելով դասավանդման տարբեր օղակներում ՝քոլեջ, նախակրթարան, դպրոց, լեզվի ուսուցման կենտրոն:

ԿԾ շրջանավարտը կարող է աշխատել

Մանկավարժության որակավորում ստացած շրջանավարտըկարող է աշխատել հանրակրթական դպրոցի կրտսեր, միջին և ավագ մակարդակներում, լեզվի ուսուցման կենտրոններում, հումանիտար վարժարաններում:

Մասնագիտացումներ

ԿԾ մասնագիտացումներըՈւսումնառության վերջնարդյունքները
Մանկավարժություն
  • Լեզվական խնդիրների տարբերակում
  • Գիտելիքները գործնականում կիրառելու կարողություն
  • Լեզվական միավորների և լեզվաբանական վերլուծությունների մակարդակների  տարբերակում
  • Զարգացած գրավոր և բանավոր խոսք օտար լեզվով
  • Լեզվաբանական տեսությունների, կանխավարկածների և բացատրությունների բնույթի ընկալում և ներկայացում
  • Օտար լեզվի հնչյուաբանական քերականական և բառագիտական համակարգերի իմացություն
  • Մեթոդմանկավարժության հիմունքներ
  • Օտար լեզվի ուսուցանում և դասպատրաստում

Անհրաժեշտ փաստաթղթեր

  • Լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից, կամ ատեստատ`  (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ)
  • 6 լուսանկար (3×4 սմ չափսի)
  • Փաստաթուղթ զինվորական ծառայության առնչության մասին (զորակոչային տարիք)
  • Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական)
  • Զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու մասին
  • Միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները
  • Ներբուհական յուրաքանչյուր քննության մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը

2017-2018 ուսումնական տարվա շրջանավարտները, 2018թ.-ի գարնանային զորակոչից զորացրված դիմորդները,  օտարերկրացիները, ինչպես նաև միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ստացած դիմորդներն ավարտական փաստաթուղթը  (ատեստատ, դիպլոմ) ներկայացնում են մինչև 2018թ. օգոստոսի 26-ը:

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ