ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ (ԿԱՌԱՎԱՐՈՒՄ)

Եվրասիա միջազգային համալսարանը «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտության գծով (Ը-00.02) իրականացնում է ասպիրանտական կրթություն` ՀՀ ԿԳՆ  27.08.2012 թ. N 802-Ա/Ք հրամանի հիման վրա:

Ը.00.02 “Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում”

  • Առկա ոսուցման տևողությունը 3 տարի է, հեռակայինը` 4:
  • Ընդունելությանը կարող են մասնակցել պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի շրջանավարտները, ովքեր ունեն բարձրագույն կրթության մասնագետի կամ մագիստրոսի դիպլոմ և հանձնել  են ստորև ներկայացվող քննությունները: Դիմորդները պետք է ներկայացնեն նաև ընտրված մասնագիտությունից գիտական ռեֆերատ` /ակնարկվող թեմայից/ առնվազն 20 տպագրական էջ կամ հրատարակված գիտական աշխատություններ (նվազագույնը` 0.5 մամուլ ծավալով):
  • Մասնագիտական քննության մասնակ­ցե­լու թույլտվություն տալիս է ԵՄՀ ընդունող հանձնաժողովը` «Օտար լեզու‰ և «Ինֆորմատիկա և համակարգչից օգտվելու հիմունքներ‰ առարկաներից տարբերակված ստուգարքների դրական արդյունքների և ներկայացված գիտական ռեֆերատի /ռեֆերատի հետ միասին պահանջվում է մասնագիտական ամբիոնի  դրական գրախոսական/ առկայության դեպ­քում:
  •  ԵՄՀ-ն ներգրավված է Եվրոպական միության կողմից հովանավորվող «Erasmus+» ծրագրին,  ինչն աս­պի­րանտ­ներին հնարավորություն է ընձեռում ուսումնառության և հետա­զոտության որոշ հատված անցնել ԵՄ բուհերում` ստանալով կրթաթոշակ (մրցութային հիմունքներով): Միջազգային փոխանակման ծրագրերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։
  • Մասնագիտական քննությունից «բավարար‰գնահատական ստացած դի­մոր­դը զրկվում է ասպիրանտուրա ընդունվելու իրավունքից  (8-12 միա­վոր` 20 բալանոց սանդղակով):

Առկա և հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրա ընդունվելու համար պահանջվող փաստաթղթեր

  • դիմում ԵՄՀ ռեկտորի անունով,
  • «Օտար լեզու» և «Համակարգչից օգտվելու հմտություններ» առարկաններից տարբերակված ստուգարքների հանձնումը հավաստող վկայագիր,
  • որակավորման քննությունների հանձնման մասին վկայական,
  • կադրերի հաշվառման անձնական թերթ, ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3×4 չափսի),
  • անձնագրի և սոցիալական քարտի պատճենները,
  • բարձրագույն կրթության դիպլոմի և դրա հավելվածի պատճեները,
  • քաղվածք աշխատանքային գրքույկից (եթե աշխատում է):

Քննական առարկաներ

Քննական առարկաներ Անցումային միավորներՔննությունը

կազմակերպող մարմին

Օտար լեզու (որևէ մեկը)Անգլերենի դեպքում` TOEFL (iBT)/IELTS46/5.5Անգլերեն լեզվից

«TOEFL» դասընթացները և տարբերակված ստուգարքները

ՀՀ-ում

կազմակերպում

են այն կազմակերպությունները, որոնք ունեն

համապատասխան պաշտոնական թույլտվություն:

Գերմաներենի դեպքում` on DaF60DAAD
Ֆրանսերենի դեպքում` TCF200Alliance Francaise
Այլ օտար լեզուՄասնագիտության առանձնահատկությունից ելնելով դիմորդը կարող է հանձնել քննություն այլ

օտար լեզվից՝ ԿԳՆ թույլտվությամբ

Ինֆորմատիկա

և համակարգչից օգտվելու

հմտություններ

25Ստուգարքն ընդունում է Երևանի պետական համալսարանի հաշվիչ կենտրոնը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը  կամ ՀՀ գիտությունների

ազգային ակադեմիան:

Մասնագիտական քննություն13 (հն. 20-ից)Քննական հարցաշարը

ԵՄՀ-ն նախապես տրամադրում է

դիմորդին, քննությունը կազմակերպվում է

ԵՄՀ-ում`

համապատասխան

ամբիոնի կողմից:

Գիտական ռեֆերատ ընտրված մասնագիտությունից (ակնարկվող թեմայից)Առնվազն 20 տպագրական էջ կամ հրատարակված գիտական աշխատություններ (նվազագույնը` 0.5 մամուլ ծավալով):

 

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ