Դեկտեմբերի 06 2017

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողներին ԵՄՀ-ն շնորհեց  ուսման վարձի փոխհատուցում

Եվրասիա միջազգային համալսարանը ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողների համար սահմանել է ուսման վարձի  զեղչեր: Հաշվի առնելով զինվորական գրքույկներում կատարված գրառումները՝ ուսման վարձի 50% զեղչեր են սահմանվել  այն ուսանողների համար, ովքեր ինքնապաշտպանական ուժերի կազմում մասնակցել են  մարտական գործողությունների:

Նրանք են.

1.Սարգիս Ռաֆայելի ՈրսկանյանԿառավարում4-րդ կուրս
2.Սամվել Ջանիբեկի ԱսատրյանԿառավարում4-րդ կուրս
3.Սարգիս Փաշիկի ՊետրոսյանԿառավարում2-րդ կուրս

 

 

 

Ուշադրության  են արժանացել  նաև մարտական հերթապահություն իրականացրած ուսանողները, որոնց համար սահմանվել է ուսման վարձի  30% զեղչ՝

1.Դավիթ Պարգևի ՍաղաթելյանԻրավագիտություն3-րդ կուրս
2.Հովհաննես Կարենի ԲակոյանԿառավարում4-րդ կուրս
3.Սարգիս Հովհաննեսի ՀանեյանԿառավարում4-րդ կուրս
4.Աշոտ Արտակի ՍարգսյանԿառավարում3-րդ կուրս
5.Էրիկ Հարությունի ՄարդոյանԿառավարում3-րդ կուրս
6.Հովհաննես Արթուրի ՆամալյանԿառավարում2-րդ կուրս
7.Գագիկ Զոհրապի ՍուրմալյանԿառավարում2-րդ կուրս
8.Եսայի Խաչատուրի ԽաչատրյանԿառավարում2-րդ կուրս
9.Վիլեն Արթուրի ԽարմանդարյանԿառավարում2-րդ կուրս
10.Գուրգեն Մարտինի ՀովհաննիսյանԿառավարում2-րդ կուրս
11.Սերգեյ Վասիլի ԴաշտամիրյանԿառավարում1-ին կուրս

 

Ապրիլյան քառօրյա պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած ԵՄՀ առկա բաժնի ուսանողներ  Դավիթ Սաղաթելյանին, Սարգիս Հանեյանին և Հովհաննես Բակոյանին խրախուսել է նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ տրամադրելով ուսման վարձի 20%-ի փոխհատուցման հավաստագրեր։

Եվրասիա միջազգային համալսարանը շնորհավորում է քաջարի տղաներին, հայտնում իր երախտագիտությունը հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության համար և հերթական անգամ հավաստիացնում, որ իրենց դրական օրինակով ևս մեկ անգամ փաստում են, որ զինծառայությունը խոչընդոտ չէ կրթությունը շարունակական դարձնելու գործընթացում։