Սուրեն Օհանյան
Ռեկտոր, աշխ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր
Սուրեն Օհանյան

Ռեկտոր, աշխ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր

Ս․ Օհանյանը աշխարհագրական գիտությունների դոկտոր է (Պետերբուրգի պետական համալսարան)։ 1993թ․ ստացել է ՀՊՏՀ պրոֆեսորի կոչում։ Նա ավելի քան 80 գիտական աշխատությունների, հոդվածների, քարտեզների հեղինակ է (որից 6-ը մենագրություններ են, այդ թվում «Բուլղարիայի  գյուղատնտեսության տարածքային  կազմակերպման առանձնահատկություններ» (ռուսերեն), ՀՀ ագրոարդյունաբերական համալիրը, ՀՀ ագրոարդյունաբերական համալիրի զարգացման ուղիները, կրեդիտային համակարգի տեսական և գործնական հիմնախնդիրները, դիստանցիոն համակարգի ներդրումը, շարունակական կրթությունը որպես ազգային նոր դպրոցի մոդելի տարբերակ և այլն: Վերջինս նաև միջնակարգ դպրոցի 7-րդ և 8-րդ դասարանների  «Աշխարհագրություն» դասագրքերի  համահեղինակ է: 1996թ.-ին Սուրեն Օհանյանը հիմնադրել է Եվրասիա միջազգային համալսարանը և Եվրասիա ավագ դպրոց-վարժարանը, իսկ 1997թ.-ին՝ «Օհանյան» կրթահամալիրը («Օհանյան» կրթահամալիր և «Նյուտոնիկ» նախակրթարան):

1999թ. նա տեսականորեն մշակել և գործնականորեն իրականացրել է կրթական կոնվեյերի մեթոդիկային համահունչ` նախադպրոցականից մինչև մագիստրոսական ծրագրերի իրականացման հայեցակարգ. «Շարունակական կրթական համակարգ»:

Եվրասիա միջազգային համալսարանում Սուրեն Օհանյանը ՀՀ օրենսդրությանը համապատասխան` ղեկավարում է  ուսումնամեթոդական և ֆինանսական գործունեությունը՝ կրելով լիարժեք պատասխանատվություն կայացրած որոշումների հետևանքների, գույքի պահպանության և արդյունավետ օգտագործման համար:Կազմակերպում է բոլոր կառուցվածքային  ստորաբաժանումների արդյունավետ փոխգործակցությունը, ուղղում է նրանց գործունեությունը դեպի ուսումնական գործընթացի զարգացում և կատարելագործում:

(+37410) 299088 (18)
Ընդունելության ժամեր՝ երեքշ․՝ 15։00- 17։30, ուրբաթ՝ 15։00-17։30
Հովհաննես Հարությունյան
Ռազմավարական զարգացման գծով պրոռեկտոր, PhD
Հովհաննես Հարությունյան

Ռազմավարական զարգացման գծով պրոռեկտոր, PhD

Հովհաննես Հարությունյանը տնտեսագիտական գիտությունների թեկնածու է (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան)։ Վերջինս ունի Բիզնեսի կառավարման Մագիստրոսի (MBA) կոչում (Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի դպրոց)՝ բիզնեսի ռազմավարություն և մարքեթինգ մասնագիտացմամբ։ Հովհաննես Հարությունյանը ազգային և միջազգային լավագույն փորձն է տեղայնացնում ԵՄՀ-ում։ Նա աշխատել է Մայքրոսոֆթի Նորարարությունների կենտրոնում, KPMG-ում, VivaCell MTS-ում, ինչպես նաև փորձագիտական աշխատանք է կատարել Համաշխարհային բանկում՝ համակարգելով նաև ՀՀ բարձրագույն կրթության նորարարությունների հիմնադրամը։ Հովհաննես Հարությունյանն ունի IRCA (International Register of Certificated Auditors, UK) հավաստագիր և Որակի կառավարման համակարգի աուդիտոր է, ինչպես նաև ունի ACCA հավաստագիր (The Association of certified Chartered Accountants, UK).

Հովհաննես Հարությունյանը մշակում և կառավարման խորհրդի հաստատմանն է ներկայացնում բուհի ռազմավարական (մինչև 5 տարի), միջնաժամկետ (մինչև 3 տարի) և կարճաժամկետ (մինչև 1 տարի) ծրագրերը, իրականացնում է ընթացքի վերահսկողություն և գնահատում, վերանայում  և իրականացնում  է ճշգրտող գործողություններ, պարբերաբար ներկայացնում է հաշվետվություններ (զեկույցներ) գիտխորհրդի (անհրաժեշտության դեպքում նաև ռեկտորատի) նիստերում: Համալսարանի համար հաստատում է ռազմավարական նշանակության նոր միջազգային կապեր, ստեղծում է  համագործակցային կառուցվածքներ, վերահսկում է իրականացման ընթացքը, զբաղվում է բակալավրական և մագիստրոսական նոր միջազգային ծրագրերի  ներդրման  աշխատանքներով:

Հովհաննես Հարությունյանը կուտակած փորձն ու գիտելիքը կիսում է նաև լսարանում՝ դասավանդելով տնտեսագիտական և ռազմավարական կառավարման ուղղությամբ տարբեր առարկաներ։

(+37477) 177333
Ընդունելության ժամեր՝ երկ․՝ 15։00-17։00, հինգշ․՝ 15։00-17։00
Իրինա Բաբայան
Ուսումնամեթոդական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր
Իրինա Բաբայան

Ուսումնամեթոդական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր

Իրինա Բաբայանն ունի Հոգեբանության և Կառավարման Մագիստրոսի (MBA) կոչում (Ուրարտու համալսարան և Եվրասիա միջազգային համալսարան)։

Նա մասնակցել է մի շարք վերապատրաստումների Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի և Հունաստանի հեղինակավոր բուհերում։ 2009թ.  ՀՀ ԿԳՆ –ի կողմից ստացել է շնորհակալագիր անբասիր աշխատանքի համար։

Եվրասիա միջազգային համալսարանում  Իրինա Բաբայանը անմիջականորեն ղեկավարում է  համալսարանի ուսումնաական և   գիտական աշխատանքները` ռեկտորի հանձնարարությունների, հրամանների և կարգադրությունների համապատասխան:

Կազմակերպում  և կանոնակարգում է ամբիոնների և ստորաբաժանումների աշխատանքը՝ ապահովելով նրանց ներդաշնակ   գործունեությունը:

 

(+37410) 299088 (20)
Ընդունելության ժամեր՝ երկ․, չոր․, ուրբ․- 14։00-16։00
Արևիկ Օհանյան
Որակի ապահովման կենտրոնի ղեկավար
Արևիկ Օհանյան

Որակի ապահովման կենտրոնի ղեկավար

Արևիկ Օհանյանն ունի Բիզնեսի կառավարման Մագիստրոսի (MBA) կոչում (Հայաստանի Ամերիկյան Համալսարան)։ Արևիկ Օհանյանը վերապատրաստվել է ԱՄՆ Բոստոն Քոլեջի Միջազգային բարձրագույն կրթության կենտրոնում (CIHE)՝ որպես գիտայցելու ԱՄՆ-ի Պետքարտուղարության կողմից հովանավորվող Երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագրի շրջանակներում (JFDP): Վերջինս մասնակցել և վերապատրաստվել է նաև Եվրոպական լավագույն բուհերում Եվրամիության կողմից հովանավորվող TEMPUS IV և Էրազմուս + կարողությունների զարգացման տարբեր ծրագրերի շրջանակներում՝ Որակի ապահովման և բարձրագույն կրթության միջազգայնացման ուղղությամբ։

ԵՄՀ-ում համակարգում է նաև ԵՄ հովանավորությամբ իրականացվող աշխատակիցների և ուսանողների փոխանակման ծրագրերը։ Հեղինակ է մի շարք տեղական և միջազգային հոդվածների և ձեռնարկների՝ որակի ապահովման, դասընթացների ու կրթական ծրագրերի մշակման և կառավարման, բարձրագույն կրթության միջազգայնացման ոլորտներում։ Արևիկ Օհանյանը ապահովում է բուհի Որակի կառավարման համակարգի ներդրումը և շարունակական բարելավումը, որակի ապահովման ազգային և եվրոպական պահանջներին համապատասխանությունը։

(+37498) 411234
Ընդունելության ժամեր՝ ուրբ․՝ 12։00-14։00
Ռաֆիկ Պետրոսյան
Իրավագիտության ամբիոնի վարիչ, ԻԳԴ
Ռաֆիկ Պետրոսյան

Իրավագիտության ամբիոնի վարիչ, ԻԳԴ

Ռաֆիկ Պետրոսյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է  (2002): Երկար տարիներ լինելով ՀՀ ԱԺ պատգամավոր՝  նա շուրջ տասնյակ օրինագծերի, ՀՀ աշխատանքային, ընտանեկան և քաղաքացիական օրենսգրքերի նախագծերի, ՀՀ Սահմանադրության 2005թ․փոփոխությունների համահեղինակ է։ Իր ղեկավարությամբ իրավաբանական գիտությունների թեկնածուներ են դարձել շուրջ 25 մասնագետներ։

Ռաֆիկ Պետրոսյանը պարգևատրվել է ԵՊՀ Ոսկե մեդալով, «Համագործակցության ամրապնդման համար» ՀՀ  ոստիկանապետի մեդալով, ՀՀ ԱԺ «Պատվո մեդալով», իսկ 2006թ․՝ ՀՀ վարչապետի հուշամեդալով։ Իր նախաձեռնությամբ 1996թ․ ստեղծվել և մինչ օրս գործում է շուրջ 10 տարի գործունեությունը դադարեցրած իրավաբանական գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդը, որը նախագահել է  երկու տարի։ Նա իրավաբանների առաջին միության հիմնադիրն է (1989թ․)։

Շուրջ 150 գիտական աշխատանքների հեղինակ է։

Ռաֆիկ Պետրոսյանը ԵՄՀ-ում պլանավորում, կազմակերպում և համակարգում է ամբիոնի ուսումնամեթոդական և դաստիարակչական աշխատանքները:

Գիտխորհրդում, ռեկտորատում ներկայացնում է ամբիոնին առնչվող խնդիրներն ու շահերը: Համակարգում է դասախոսների կողմից ամբիոնի հիմնական ուղղվածության շրջանակներում կատարվող գիտահետազոտական աշխատանքները, ինչպես նաև այլ հետազոտական ծրագրեր:

(+37410) 299088 (34)
Ընդունելության ժամեր՝ երեքշ․՝ 11։00-15։00
Սոնա Հակոբյան
ԵՄՀ Օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ , PhD
Սոնա Հակոբյան

ԵՄՀ Օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ , PhD

Սոնա Հակոբյանը ընդհանուր և համեմատական լեզվաբանության գծով գիտությունների թեկնածու է (Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան)։ Նրա ատենախոսության թեման է եղել «Իրադարձությունների իմաստաշարահյուսական արտապատկերումը քաղաքական խոսույթում՝ ԱՄՆ խուսանավող խոսույթը Հայոց ցեղասպանության վերաբերյալ»։ Նա  ունի Թարգմանչական գործի Մագիստրոսի կոչում (Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան): Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Ս. Հակոբյանը աշխատել է որպես թարգմանիչ-խմբագիր ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Վերջինս մասնակցել է մի շարք մասնագիտական վերապատրաստումների, որոնք կազմակերպվել են Հայաստանում Բրիտանական և Ամերիկյան խորհրդների կողմից, ինչպես նաև Եվրախորհրդի` Ժամանակակից լեզուների Եվրոպական Կենտրոնի՝ Հայաստանում կազմակերպված վերապատրաստումներին, իսկ 2017 թ-ին Ս. Հակոբյանը Ավստրիայի Գրաց քաղաքում մասնակցել է Եվրախորհրդի` Ժամանակակից լեզուների Եվրոպական Կենտրոն համաժողով-քննարկմանը: Erasmus+ դասախոսների շարժունության ծրագրի շրջանակներում Ս. Հակոբյանը դասավանդել է Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելլա համալսարանում: Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների և թարգմանությունների:

ԵՄՀ-ում համակարգում է Օտար լեզուների և գրականություն ամբիոնի ուսումնամեթոդական և դաստիարակչական աշխատանքները և անգլերենի դասավանդման ծրագրերը: Գիտխորհրդում, ռեկտորատում ներկայացնում է ամբիոնին առնչվող խնդիրներն ու շահերը:

Սոնա Հակոբյանը կուտակած փորձն ու գիտելիքը կիսում է նաև լսարանում՝ դասավանդելով լեզվաբանության ուղղությամբ տարբեր առարկաներ։

(+37410) 299088 (15)
Ընդունելության ժամեր՝ երեքշ․-ուրբաթ՝ 11։00-14։00
Աշոտ Մարդոյան
Կառավարման ամբիոնի վարիչ, PhD
Աշոտ Մարդոյան

Կառավարման ամբիոնի վարիչ, PhD

Աշոտ Մարդոյանը տնտեսագիտության թեկնածու է ։ 2014թ․ նա ստացել է տնտեսագիտություն մասնագիտությամբ  ՀՊՏՀ  դոցենտի գիտական կոչում։ Աշոտ Մարդոյանը տեղական և միջազգային վերապատրաստումների բազմամյա փորձ ունի։ Մասավորապես 2014թ. “Erasmus Mundus” (Գործողություն 2) “Alrakis 2” կոնսորցիումի շրջանակներում, նա ուսումնասիրել է  Իսպանիայի “University of Santiago de Compostela” համալսարանի “Տնտեսագիտության և բիզնեսի կառավարման” ֆակուլտետի փորձը։ 2017թ. նա ակտիվ մասնակցություն է ունեցել Եվրասիա միջազգային համալսարանի և Վարշավայի բնական գիտությունների համալսարանի կողմից կազմակերպված «Ռազմավարական կառավարում և կայուն զարգացում», «Ձեռնարկությունների կառավարում» վերապատրաստման դասընթացին։

Աշոտ Մարդոյանը մի շարք գիտական հոդվածների հեղինակ է։

Նա ներկայացնում է Կառավարման ամբիոնը համալսարանում և համալսարանից դուրս, մասնակցում է ամբիոնի գործունեությանն առնչվող հարցերի քննարկմանը, մշակում է ամբիոնի զարգացման քաղաքականությունն ու ռազմավարական ծրագիրը, համալսարանի ռեկտորի հաստատմանն է ներկայացնում ամբիոնի ուսումնամեթոդական, հետազոտական և կազմակերպչական աշխատանքների տարեկա ն/կիսամյակային/ պլանը և դրա վերաբերյալ ներկայացնում տարեկան հաշվետվություն:

Աշոտ Մարդոյանը կուտակած փորձն ու գիտելիքը կիսում է նաև լսարանում՝ դասավանդելով տնտեսագիտական ուղղությամբ տարբեր առարկաներ։

(+37410) 299088 (16)
Ընդունելության ժամեր՝ երկուշ․, ուրբաթ՝ 11։00-15։00
Հասմիկ Հանեսյան
Գլխավոր հաշվապահ
Հասմիկ Հանեսյան

Գլխավոր հաշվապահ

Հասմիկ Հանեսյանը ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից որակավորված աուդիտոր է։ 2003թ․ նա ստացել է նաև Հայաստանի Մենեջմենթի կենտրոնի  «Ձեռնարկությունների կառավարման և վարչական կադրերի պատրաստումը շուկայական տնտեսության մեջ» մասնագետի որակավորում։ Նա ավարտել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը։ Վերջինս նաև Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի խորհրդականն է։

ԵՄՀ-ում Հասմիկ Հանեսյանն ապահովում է հաշվապահական հաշվառման հաշվետվությունների արդյունավետ վարումը, կատարում է ծախսերի հաշվարկ, գնային քաղաքականության մշակում, ստացվող հիմնական միջոցների ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների հաշվառման ապահովումը, դրանց շարժի հետ կապված գործառույթների ժամանակին արտացոլումը հաշվապահական հաշվառման հաշիվներում և այլն:

Հեռ.: (+37410) 299088 (17)
Ընդունելության ժամեր՝ ուրբաթ՝ 11։00-14։00
Նունե Ջոմարդյան
Միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնի պատասխանատու
Նունե Ջոմարդյան

Միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնի պատասխանատու

Նունե Ջոմարդյանը մասնագիտությամբ իրավաբան է (Երևանի պետական համալսարան), պատրաստում է ատենախոսություն «Հանրային իրավունք /սահմանադրական, վարչական, ֆինանսական, մունիցիպալ, բնապահպանական, եվրոպական իրավունք, պետական կառավարում/» ԺԲ.00.02 ծածկագրով (Եվրասիա միջազգային համալսարան): Վերապատրաստվել է Շվեդիայի տեխնոլոգիական համալսարանում (KTH) և Սալոնիկի Արիստոտելի համալսարանում (Հունաստան) Եվրամիության կողմից հովանավորվող Էրազմուս + կարողությունների զարգացման ծրագրերի շրջանակներում՝ բարձրագույն կրթության միջազգայնացման ուղղությամբ, ինչպես նաև կատարել է հետազոտական աշխատանք ատենախոսության շրջանակներում:

Հեղինակ է մի շարք հոդվածների՝ մարդու իրավունքների, սոցիալական պետության հիմնախնդիրների, դասընթացների ու կրթական ծրագրերի մշակման և կառավարման ոլորտներում։ Նունե Ջոմարդյանը համակարգում է պետական և մասնավոր կազմակերպությունների, տարբեր հիմնադրամների, միջազգային կառույցների, հասարակական և այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետազոտական աշխատանքներն ու մասնագիտական վերապատրաստումները: ԵՄՀ-ի իրավագիտության ամբիոնում պատասխանատու է նաև մասնագիտական  կրթական ծրագրերի մշակման և վերանայման համար:

Նունե Ջոմարդյանը կուտակած փորձն ու գիտելիքը կիսում է նաև լսարանում՝ դասավանդելով իրավագիտական ուղղությամբ տարբեր առարկաներ

(+37410) 299088 (34)
Ընդունելության ժամեր՝ երեքշ․-ուրբաթ՝ 14։30-16։00
Մերրի Շահբազյան
Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնի պատասխանատու
Մերրի Շահբազյան

Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնի պատասխանատու

Մերրի Շահբազյանը  ԵՄՀ իրավագիտության ամբիոնի հայցորդ է։ Նա վերապատրաստման դասընթացներ է անեցել Էստոնիայի Տալլին և Չեխիայի Մասսարիկ համալսարաններում՝ Եվրոմիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս Մունդուս և Էրազմուս + կարողությունների զարգացման տարբեր ծրագրերի շրջանակներում՝ Կարիերայի կառավարման և գործատուների հետ կապի հաստատման ուղղությամբ։ Հանդիսանում է ԵՄՀ «Աշակերտական գիտաժողով»-ի և « Քայլ Առաջ» ծրագրերի պատասխանատուն։

Մերրի Շահբազյանը իրականացնում է նաև աշխատանքային շուկայի վերլուծություն, վերհանում է շուկայում առկա պահանջները, առաջարկներ ներկայացնում ամբիոններին ՄԿԾ վերջնարդյունքների ձևավորման հարցում, ապահովում է ամբիոն – գործատու կապը, իրականացնում է «Կարիերայի օրեր» ամենամյա նախագիծը։

Մերրի Շահբազյանը դասավանում է ԵՄՀ իրավագիտության ամբիոնում։ Հեղինակ է մի շարք տեղական և մեկ միջազգային հոդվածի (այն գտնվում է տպագրման փուլում):

(+37410) 299088 (20)
երկուշ․-ուրբաթ՝ 14։00-16։00
Անի Հովասափյան
Ռեկտորի օգնական
Անի Հովասափյան

Ռեկտորի օգնական

Անի Հովասափյանը ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի հայցորդ է։ Նա ունի ԵՊՀ Միջազգային հարաբերությունների մագիստրոսի որակավորում։ Ավարտել է նաև Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի Քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտուրան։ Մասնակցել է մի շարք տեղական և միջազգային կոնֆերանսների։ Մասնագիտական վերապատրաստում է անցել Լեհաստանի Վարշավայի տնտեսագիտական դպրոցում։

2016թ․ ԵՄՀ-ում կազմակերպել և վարում է «Պատանի դիվանագետի» դասընթացներ։

Նա ունի հրապարակված հոդվածներ տեղական և արտասահմանյան պարբերականներում։

Անի Հովասափյանը իրականացնում է բուհ-ի ղեկավարի վարչակարգադրական աշխատանքները, վարում է փաստաթղթային հաշվառման քարտարան, վերահսկողություն է իրականացնում դրանց կատարման գործում, համակարգում և պահպանում է ընթացիկ արխիվի փաստաթղթերը, նպաստում է բուհի-ի իմիջի բարձրացմանը։

 

(+37410) 299088 (0)
երկուշ․-ուրբաթ՝ 10։00-13։00
Սիրարփի Դավթյան
Եվրասիա վարժարանի փոխտնօրեն
Սիրարփի Դավթյան

Եվրասիա վարժարանի փոխտնօրեն

Սիրարփի Դավթյանն ունի հայոց լեզվի և գրականության մագիստրոսի կոչում: Ավարտել է ՀՊՄՀ-ի հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ասպիրանտուրան(ատենախոսության թեման՝ «Ժամանականիշ բառերը գրաբարում»): Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է և վերապատրաստող ուսուցիչ: 2015 թվականին ստացել է ուսուցչի որակավորման առաջին կարգի տարակարգ: Մասնակցել է մի շարք տեսչական ստուգումների (2014թ- Հրազդանի Պ. Սևակի անվան թիվ 8 հիմնական դպրոց, 2015թ- Երևանի Խ. Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց, 2017թ- Արմավիրի մարզի Արգավանդի միջնակարգ դպրոց): Ստացել է մի շարք պարգևներ և կոչումներ. «Գրաբարյան օրեր 2014» ծրագրի օլիմպիադայի լավ ուսուցիչ, «Գրաբարյան օրեր 2016» ծրագրի օլիմպիադայի       լավ ուսուցիչ, «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉ   - 2015»:

Պատասխանատու է հաստատությունում ուսումնադաստիարակչական գործընթացի  կազմակերպման, ուսումնական ծրագրերի կատարման, դասավանդման որակի և սովորողների՝ կրթական չափանիշներով սահմանված գիտելիքների, կարողությունների և հմտությունների ապահովման համար:

 

(+37410) 299088 (33)
երկուշ․-ուրբաթ՝ 12։00-16։00
Նաիրա Փաշիկյան
Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար
Նաիրա Փաշիկյան

Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար

Նաիրա Փաշիկյանը «Աշխատանքի կազմակերպում և նորմավորում» մասնագիտության մագիստրոս է (Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ)։ Մասնակցել է

Տեմպուս «Կրթական հաստատությունների զարգացումը մարդկային ռեսուրսների միջոցով» ծրագրի շրջանակներում կազմակերպված մարդկային ռեսուրսների կառավարման մի շարք դասընթացների։

Վարում է ԵՄՀ-ի կադրային քաղաքականությունը, կազմակերպում և իրականացնում է վերապատրաստումներ, կատարում է  այլ գործառույթներ՝ նախատեսված ռեկտորի հրամանով և ՀՀ  օրենսդրությամբ  ։

(+37410) 299088 (17)
Ընդունելության ժամեր՝ երկուշ․, չորեքշ․,ուրբաթ՝ 14։00-15։00
Արմինե Մանասյան
Հասարակայնության հետ կապերի և գովազդի բաժնի պատասխանատու
Արմինե Մանասյան

Հասարակայնության հետ կապերի և գովազդի բաժնի պատասխանատու

Արմինե Մանասյանը ունի Կառավարման մագիստրոսի կոչում (Եվրասիա միջազգային համալսարան): Մագիստրատուրայում ուսումնառության ժամանակ եղել է Էրազմուս+ ուսանողների փոխանակման միջազգային ծրագրի մասնակից՝ կրթություն ստանալով Վիլնյուսի Միկոլաս Ռոմերիս համալսարանում (Լիտվա):  Արմինե Մանասյանը բակալավրի աստիճանը ստացել է Երևանի պետական համալսարանում՝  «Սոցիալական աշխատանք» մասնագիտություն որակավորմամբ: Մասնակցել է մասնագիտական սեմինարների, վերապատրաստման դասընթացների (այդ թվում՝ միջազգային), զեկույցով հանդես է եկել մի շարք գիտաժողովներում: Հեղինակ է մեկ գիտական հոդվածի «Էլեկտրոնային նոր մոտեցումները` որպես սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման միջոցներ» վերտառությամբ:

ԵՄՀ-ում հեղինակության բարձրացման նպատակով կազմակերպում է PR արշավներ, համալսարանական հատուկ միջոցառումներ (բաց դռներ, կոնֆերանսներ, սեմինարներ, թրեյնինգներ և այլն), լուսաբանում է օպերատիվ տեղեկատվություն բուհի գործունեության վերաբերյալ, տրամադրում է խորհրդատվություն բոլոր ստորաբաժանումներին համալսարանի իմիջի ստեղծման և բրենդի ձևավորման ու ամրապնդման հարցերում:

(+37410) 299088 (20)
Ընդունելության ժամեր՝ երկուշ․, չորեքշ․,ուրբաթ՝ 14։00-16։00
Մարիամ Ջիլավյան
Որակի ապահովման մասնագետ
Մարիամ Ջիլավյան

Որակի ապահովման մասնագետ

Մարիամ Ջիլավյանը աջակցում է կենտրոնի ղեկավարին որակի քաղաքականությամբ սահմանված ոլորտների մշտադիտարկման, խնդիրների ախտորոշման, լուծման և մեխանիզմների, մեթոդաբանության և գործիքակազմի (չափանիշներ, չափորոշիչներ, հարցաթերթեր, ձևաթղթեր և այլն) մշակման, մշտադիտարկման և ներդրման գործընթացում։

(+37410) 299088 (0)
Լիա Թևոսյան
Իրավագիտության ամբիոնի վարիչի օգնական
Լիա Թևոսյան

Իրավագիտության ամբիոնի վարիչի օգնական

Լիա Թևոսյանը կատարում է  ամբիոնի ուսումնամեթոդական  աշխատանքները, կազմակերպում և կատարում է ամբիոնում տարվող գործավարությունը: Հսկում է ամենօրյա դասերի ընթացքը, անհրաժեշտ որոշումներ կայացնում չկայացած դասի համար: Հետևում է ամբիոնի կարգապահությանը: Ամբիոնի վարիչի և դասախոսների հետ պատրաստում է միջանկյալ և վերջնական  քննությունների գրաֆիկը:

(+37410) 299088 (34)
Հասմիկ Միքայելյան
Կառավարման ամբիոնի վարիչի օգնական
Հասմիկ Միքայելյան

Կառավարման ամբիոնի վարիչի օգնական

Հասմիկ Միքայելյանը կատարում է  ամբիոնի ուսումնամեթոդական  աշխատանքները, հետևում է ամբիոնի կարգապահությանը, կազմակերպում  է ամբիոնում տարվող գործավարությունը:

(+37410) 299088 (16)
Թամարա Ժամկոչյան
Հաշվապահ-գանձապահ
Թամարա Ժամկոչյան

Հաշվապահ-գանձապահ

Թամարա Ժամկոչյանը կատարում է դրամական միջոցների մուտքերի և ելքերի հաշվառում, վարձավճարների հավաքագրում,   աշխատավարձերի վճարում:

(+37410) 299088 (17)
Լիլիթ Հարությունյան
Եվրասիա միջազգային համալսարանի գրադարանավար
Լիլիթ Հարությունյան

Եվրասիա միջազգային համալսարանի գրադարանավար

Լիլիթ Հարությունյանը մասնագիտությամբ մանկավարժ, հոգեբան է (Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան): Ունի նաև «Գրադարանային գործ»-ի մասնագետի որակավորում (Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի պետական քոլեջ):Լիլիթ Հարությունյանը մասնակցել է մի շարք մասնագիտական և մեթոդական վերապատրաստումների։

Եվրասիա միջազգային համալսարանում նա իրականացնում  է թվային և տպագիր գրքերի սպասարկում, ընթերցողի գրանցում, արխիվի սպասարկում։

Լիլիթ Հարությունյանը նաև բուհի Moodle համակարգի ադմինիստրատորն է։

(+37477) 200815
Ընդունելության ժամեր՝ երկուշ․-ուրբաթ՝ 14։00-15։00
Ալբերտ Հովհաննիսյան
IT մասնագետ
Ալբերտ Հովհաննիսյան

IT մասնագետ

Հաստատում, շահագործում, սպասարկում և համակարգում է լոկալ ցանցերը (սերվերներ, ինտերնետ, էլ․փոստ)։ Ապահովում է լոկալ ցանցի անխափան աշխատանքը ։ Տրամադրում է խորհրդատվություն աշխատակիցներին և ուսանողներին լոկալ ցանցի շուրջ առաջացած խնդիրների և տեղեկատվական տեխնոլոգիաներից ճիշտ օգտվելու կանոնների վերաբերյալ։

(+37477) 900379
Ընդունելության ժամեր՝ երկուշ․-երեքշ՝ 12։00-15։00
Յան Մելիքյան
IT մասնագետ
Յան Մելիքյան

IT մասնագետ

Հաստատում, շահագործում, սպասարկում և համակարգում է լոկալ ցանցերը (սերվերներ, ինտերնետ, էլ․փոստ)։ Ապահովում է լոկալ ցանցի անխափան աշխատանքը ։ Տրամադրում է խորհրդատվություն աշխատակիցներին և ուսանողներին լոկալ ցանցի շուրջ առաջացած խնդիրների և տեղեկատվական տեխնոլոգիաներից ճիշտ օգտվելու կանոնների վերաբերյալ։

(+37496) 069960
Ընդունելության ժամեր՝ հինգշ․-ուրբաթ՝ 12։00-15։00