Անգին Սողոյան
«Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ի իրավաբան
Անգին Սողոյան

«Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ի իրավաբան

Կրթությունն այժմ ոչ միայն հասարակական, ազգային արժեք է, այլ նաև անհատի կրթական պահանջմունքների բավարարման ասպարեզ: Ասպարեզ, որտեղ շատ կարևոր է այն հնարավորությունները, որը ընձեռում է բուհն իր ուսանողին՝ լինել մրցունակ, մոտիվացված՝ հետագայում որակյալ մասնագետ դառնալու համար:

Բուհի ընտրությունը, ինչ խոսք, սուբյեկիվ է՝ կախված անձի կրթական որակի նախընտրությունից: Յուրաքանչյուր բուհ ունի իր չափորոշիչները, որով և հանձն է առնում ապահովելու մրցունակ կադրեր աշխատաշուկայի համար, իսկ ԵՄՀ-ի սկզբունքներից մեկը այն է, որ հաշվի է առնում ինչպես տեղական, այնպես էլ դրսի աշխատաշուկայի պահանջարկը: Նշածիս լավագույն ապացույցը այն է, որ բուհն առանց ջանք ու եռանդ խնայելու, հնարավորություն է ընձեռում իր ուսանողին՝ ուսանելու նաև եվրոպական մի շարք հայտնի համալսարաններում, որի արդյունքում ապահովում է նաև ուսանողի ներգրավվածությունը` միջմշակութային, միջհասարակական, մասնագիտական տարբեր միջոցառումներին:

Կարևորում եմ նաև դասախոսական կազմի կողմից կիրառվող մեթոդները, որի շնորհիվ յուրաքանչյուր ուսանող ներգրավվում է դասապրոցեսին, իսկ ուսանողների՝ սովորելու նկատմամբ մոտիվացիայի վրա դրականորեն են ազդում խմբային քննարկումները, բանավեճերի անցկացումը, թիմային և հետազոտական աշխատանքները, թեմատիկ սեմինարները և այլն: Արդյունքում, զարգանում է առողջ մրցակցություն գերազանց առաջադիմություն ունենալու համար, ինչը համալսարանի կողմից խրախուսվում է կրթաթոշակով, այլ երկրում սովորելու փոխանակման ծրագրերով, ուսումնառության անվճար համակարգին անցնելով:

Հաշվի առնելով իմ նախընտրություները և բուհի աաջարկվող պայմանները՝ տարիներ առաջ իմ ընտրությունը կանգ առավ հենց այս  բուհի վրա` որպես լավագույն և անփոխարինելի կրթօջախ:

Արթուր Մարտոյան
«Տելե Դատա» ՍՊԸ-ի իրավաբան
Արթուր Մարտոյան

«Տելե Դատա» ՍՊԸ-ի իրավաբան

Սովորելուս ամբողջ ժամանակահատվածում ծանոթացա արհեստավարժ և իրենց գործի վարպետ, բանիմաց բազմաթիվ դասախոսների հետ, որոնք իրենց ուժերի ներածին չափով փոխանցեցին մասնագիտական բազմաթիվ գիտելիքներ։ Չեմ կարող չշեշտել, որ այդ գիտելիքները դասախոսների հմտության ու փորձի արդյունքում հասանելի էին յուրաքանչյուրիս, թե մատուցման յուրահատկության և թե նրանց ներդրած ջանասիրության շնորհիվ։ Կարծում եմ՝ Եվրասիայում ուսանելու տարիներին ձեռք բերած գիտելիքներս իրենց մեծ դերակատարումն ունեն և, վստահ եմ, կունենան կյանքում և աշխատանքում հաջողությունների հասնելու համար։

Լիլիթ Խոջոյան
«Արմհոթելս» ընկերության հյուրանոցների համակարգող
Լիլիթ Խոջոյան

«Արմհոթելս» ընկերության հյուրանոցների համակարգող

Ես Լիլիթն եմ: Ավարտել եմ Եվրասիա Միջազգային Համալսարանը՝ «Կառավարում» մասնագիտությամբ:

Համալսարանում անցկացրած 4 տարիները ինձ համար եղել են նոր կյանքի, նոր տպավորությունների և հնարավորությունների տարիներ: Ամենամեծ հնարավորությունն ինձ համար Էռազմուս Մունդուս ծրագրին մասնակցելն էր: Առաջիններից էի, ով Էռազմուս Մունդուս փոխանակման ծրագրի շրջանակներում ստացավ 10 ամիս Իտալիայի Տուշիա համալսարանում սովորելու հնարավորություն:

ԵՄՀ-ում ստացած պրակտիկ գիտելիքները հնարավորություն տվեցին նաև գտնել  աշխատանք` դեռևս բուհը չավարտած: Անցնելով ավարտական պրակտիկա «Արմհոթելս» ընկերության հյուրանոցների առցանց ամրագրման համակարգի գրասենյակում` աշխատանքի առաջարկ ստացա:

Չեմ կարող չնշել նաև բուհում տիրող անմիջական մթնոլորտը և յուրաքանչյուր ուսանողի նկատմամբ անհատական վերաբերմունքը:

 

Ասյա Հայրապետյան
«Ալտակոդ» ծրագրավորման կազմակերպության մարկետինգի մասնագետ
Ասյա Հայրապետյան

«Ալտակոդ» ծրագրավորման կազմակերպության մարկետինգի մասնագետ

Ես Ասյա Հայրապետյանն եմ։ Ավարտել եմ Եվրասիա միջազգային համալսարանի բակալավրիատն ու մագիստրատուրան «Կառավարում» մասնագիտությամբ։ Բայց  ԵՄՀ-ի հետ համագործակցությունս սկսվել էր «Եվրասիա»  ավագ դպրոցից։ ԵՄՀ ընդունվելը եղել է իմ կյանքի ամենակարևոր և ճիշտ որոշումներից մեկը։ Ավագ դպրոցի և համալսարանի շնորհիվ ստացել եմ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան պրակտիկ գիտելիք և անգլերենի գերազանց իմացություն։ ԵՄՀ-ի հետ է կապված իմ կարևոր ձեռքբերումներից մեկը՝ Էրազմուս Մունդուս ծրագրին մասնակցելը։ 2012 թ․ մասնակցեցի վերոնշալ միջազգային ծրագրին և հնարավորություն ստացա կրթությունս շարունակելու Իտալիայի «Տուշիա» համալսարանում։

Առաջին աշխատանքային փորձս նույնպես կապված է ԵՄՀ-ի հետ։ Ավարտելով բակալավրիատը՝ ընդունվեցի աշխատանքի որպես ռեկտորի օգնական, իսկ մագիստրատուրայում ստացա մեկ այլ առաջարկ՝ կոորդինացնելու ԱՄՆ-ի Սթոնհիլ համալսարանի հետ համատեղ իրականացվող «LION» կրթական ծրագիրը։

Ես միշտ շնորհակալ կլինեմ ԵՄՀ-ին իմ ակտիվ ուսանողական կյանքի համար։ ԵՄՀ-ի ողջ աշխատակազմը միշտ մոտիվացրել է ուսանողներին լինելու պրոակտիվ ու զարգացնելու ստեղծագործ մտածելակերպ։ Մենք՝ ուսանողներս, միշտ ներգրավված ենք եղել տարբեր ծրագրերում, ինչպես նաև մասնակից ենք եղել համալսարանի համար կարևոր որոշումների կայացմանը, ինչը մեծացնում էր մեր հոգատարությունը համալսարանի նկատմամբ։

Ներկայումս աշխատում եմ  «Ալտակոդ» ծրագրավորման կազմակերպությունում որպես մարկետինգի մասնագետ։

Ինձ համար ամենաթանկ ռեսուրսներն են հանդիսանում գիտելիքն ու ժամանակը։ Կրթություն ստանալով Եվրասիա միջազգային համլսարանում՝ ստացել եմ պրակտիկ ու որակյալ գիտելիք, ինչը նշանակում է , որ ծախսել եմ ժամանակս օպտիմալ։

Շնորհակալություն քեզ՝ իմ ԵՄՀ…

Անուշ Զաքոյան
ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջատար մասնագետ
Անուշ Զաքոյան

ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջատար մասնագետ

Իմ ուսանողական տարիները անցել են Եվրասիա միջազգային համալսարանում: Այդ տարիների ընթացքում յուրաքանչյուր դասախոս մեզ փոխանցել է գիտելիքի յուրօրինակ շտեմարան՝ դարձնելով մեզ մասնագետ, ինչն ամենաթանկ ներդրումն է մեր կյանքում, և այդ գիտելիքի հարստությունը յուրաքանչյուր ուսանողի հպարտությունն է: Ուսանելով ԵՄՀ-ում՝ ես ստացել եմ կայուն գիտելիք,  ճանաչել եմ բանիմաց մարդկանց, ձեռք եմ բերել փորձ և հարազատ ընկերներ:

Ես ուրախ եմ, որ Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողն եմ եղել, որ տարիներ առաջ ընտրել եմ հենց այս բուհը և որպես արդյունք, այսօր արդեն վստահ քայլում եմ մասնագիտական ուղղով: ԵՄՀ-ն ինձ տվեց նոր կարողություններ, հմտություններ, գիտելիք, և այժմ՝ որպես մասնագետ, այս ամենի համար իմ սիրելի բուհին ուզում եմ ասել՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ…