Փետրվարի 21 2019

Այց Արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական դպրոց


Ս․թ․ փետրվարի 19-ին Եվրասիա միջազգային համալսարանի հենակետային վարժարանի «Պատանի դիվանագետ» և «Պատանի իրավաբան» դպրոցների ունկնդիրները ուսումնական ծրագրի պահանջներից ելնելով, այցելեցին ՀՀ Արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական դպրոց: Այնտեղ աշակերտների հետ հանդիպում ունեցավ Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը։ Ողջունելով ներկաներին՝ նա գովելի համարեց ունկնդիրների՝ վաղ տարիքից դիվանագիտությամբ և իրավաբանությամբ հետաքրքրվածությունը և հույս հայտնեց, որ Դիվանագիտական դպրոց այցը կօգնի նրանց որոշում կայացնել ապագա մասնագիտության վերջնական ընտրության հարցում։ Հանդիպման ընթացքում «Պատանի դիվանագետ» և «Պատանի իրավաբան» դպրոցների սաները մի շարք մասնագիտական հարցեր ուղղեցին դեսպանին ՀՀ արտաքին քաղաքականության, նոր զարգացումների, Հայաստանի դիվանագիտական ծառայության առանձնահատկությունների վերաբերյալ։ Հանդիպման վերջում ԵՄՀ Դասընթացների կենտրոնի պատասխանատու Ա․ Հովասափյանը ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանի անունից շնորհակալություն հայտնեց դեսպանին յուրաքանչյուր տարի եվրասիականներին բարեհաճությամբ ընդունելու համար և հրավիրեց վարպետության դասով հանդես գալու Եվրասիա միջազգային համալսարանում։